Այս էջը հաստատված է

քայլերով հառաջ գնաց դեպի յուր դատապարտելի և անքրիստոնյա նպատակը, բռնանալ մարդկության վերա, գերի և ստրուկ շինել նորան նույնիսկ վերևում հիշված Գրիգոր Յոթներորդի պահանջողությամբ Հենրիկոս Չորրորդ Գերմանիայի կայսրը, ցուրտ ձմեռան մեջ երեք օր գլխաբաց և ոտաբոկիկ կանգնած եկեղեցու դռնումը, պիտո է ապաշխարեր: Դեսպանքը մյուս Հենրիկոս Չորրորդի, որ ընկել էր Սիքստոս Հինգերորդի նզովքի տակ, եկեղեցու մեջ, եկեղեցական զգեստներով զգեստավորվպծ կարդինալների ձեռքով ծեծվեցան Կլեմենտ Ութերորդ պապի ներկայությամբ։ Կրակով ու սրով կապեցին պապերը մարդկության բերանը, նորա բանականության ազատ հոսանքը. և միլիոնավոր անդամք մարդկության, որ չկամեին գլուխ խոնարհեցնել պապական անբնական հրամաններին, խոնարհեցուցին յուրյանց գլուխը պապականության անգութ կացնի տակ։ Շատերի մոխիրը ցրվեց տարավ քամին էշաֆոտների վերայից, մինչ պապականությունը, անձնատուր եղաձ սպանդարամետական զգացմունքի, զմայլում էր, տեսանելով գոսացած դիակները սյուների վերա, որոնց սյունից վայր իջուցանելու համար ինքը Հիսուս Քրիստոսը բարձրացել էր խաչի վերա։ Շատերը ոչխարի նման մորթվեցան պապականության ձեռքով այն խորհրդավոր երեկոյին, երբ ինքը թագավորը (Կարոլոս 9-րդը) յուր ձեռքով հրացաններ արձակեց յուր ավետարանական հպատակներից մի քանիքը չքացնելու աղագավ, և որի հիշատակի համար մեդալիոններ կտրվեցան ու գոհաբանական աղոթքներ կատարվեցան առ աստված։ Ոչինչ էր պապականության աչքումը այսքան մարդերի կորուստը նոցա արյունով ոռոգում էր նա և աճեցնում էր կույր հնազանդության ծիլը պապական մարդերի հոգու մեջ։ Խեղճ, ողորմելի Սպանիան զրկվեցավ յուր գործունյա և հարուստ հպատակներից, որպիսի էին մավրիտանացիք, այո՛, մի մասնով և հրեայք կես մի կրակով չքացնելով, կես մի ողորմելի դրության մեջ հալածական քշելով յուրյանց բնակութեններից. ինկվիզիցիոն պահանջում էր այս, պապի քաղաքականությունը պահանջում էր արյուն, մահ, հուր և սուր։ Քրիստոս ինքը մեռավ ազգերի փրկության համար, պապականությունը ազգեր չքացուց յուր ապահովության համար և դեռևս պաշտպան քրիստոնեության հրատարակելով յուր անձը։ Ճշմարտության դիտանոցից նայելով պապականության վերա, միթե կարելի՞ է չտեսանել, որ նա ներգործում էր ամենևին քաղաքական գաղափարների հետևելով, կարելի՞ է համաձայնիլ, թե նորա կրոնը և քրիստոնեության պաշտպան

260