Այս էջը հաստատված է

հոգկան գործունեություն կենտրոնանում էր հոգևոր ասպետութենների մեջ, ի՛նչ աստիճանում կարող էր լինել գիտությունը և լուսավորությունը, բաշխված մարդկային ազգին պապական դաստիարակների ձեռքով: Ի՞նչպես ուրեմն հառաջացավ Եվրոպայի լուսավորությունը. թող խոսե պատմությունը. եվրոպական մարդկության ույժը և զորությունքը քամվեցան Խաչակիր արշավանքներից, ասպետները ընկան Արմիդայի ձեռքը. խեղճությունը նյութականապես պատճառ տվեց, կամ լավ ասել, որպես մի խթանով ծակեց քնած ազգերի կողքը. զարթեցան և նայեցան յուրյանց տխուր և վհատեցուցիչ անցյալի վերա, հոգ տարան բարվոքել ներկան, որ սա ապագայումը գեղեցիկ և երջանիկ օրերի մայր դառնա։ Ազգերը, որ մինչև այժմ առաջնորդվում էին հոգևոր դաստիարակների ձեռքով, գոհանալով յուրյանց հոգևորների աշխատութենից, հրաժարվեցան այնուհետև նոցա առաջնորդության տակ մնալուց. ինքյանք սկսեցին լինել յուրյանց դաստիարակքը, և այստեղ էր ահա Եվրոպայի այժմյան լուսավորության սերմը, սկիզբը կամ դարագլուխը: Այս մեծակշիռ հեղափոխության սկիզբը տեսանում ենք տասնևերեքերորդ դարումը, որ մինչև տասնևհինգերորդ դարը խմորվելով, վերջապես այս դարումը դուրս երևեցավ ամենայն տեղից հեղեղի հորձանքներով: Այն եվրոպական լուսավորությունը, որին ձրիաբար կարող է այժմ մասնակից լինել մարդկության ամեն մի անդամը, արյունի գին արժե Եվրոպային։ Սա ամբողջ կես դար մանուկ զորությամբ սուրը ձեռքին պատերազմեց մի իրավունքից զրկված հզոր պառավի հետ, որի գիշերատեսիլ զինվորքը շատ էին, քան թե լուսավորության որդիքը: Արյունով լվացվեցավ Եվրոպան այս ընդհանուր գործողության ժամանակ. զարմանալի բան. ճշմարտությունը և լույսը ասես թե միշտ պիտո է պատերազմելով հաղթեն խավարին և ստության և հափշտակեն հաղթության ձիթենին: Այսպես է աշխարհի կարգը, այո՛ և նախախնամության կամքը, որպեսզի ընտրյալքը երևին։ Մեր խնդրից դուրս է խոսել այստեղ եվրոպական լուսավորության աստիճան առ աստիճան հառաջխաղացության մասին, այդ բոլորը ավանդվում են նոցա գրականության պատմության մեջ, բայց քերվելով անցանել այս խնդրի մոտից անհրաժեշտ էր մեզ, ցուցանելու համար պապական լուսավորության որպիսությունը, որի մեջ որոնում էինք Մխիթարյանց բարոյականության երկրորդ աղբյուրը. տեսանք ահա այդ աղբյուրը, և այժմ մնում է մեզ հառաջ խաղալ մեր ընթացքում, հետևյալ գլխին պահելով

266