Լոյոլայի գործ, Կոնդարինի կարդինալի ձեռքով արաջակվեցավ Պավլոս երրորդ պապին հաստատության համար այն աշխատասիրությաունը, որ այս պապը կարդալով բացագանչել էր ուրախութենից. spiritus dei est hic և որ նույն պապի կոնդակով 1540 թվականի դեկտեմբերի 27 օրումը հաստատված էր: Այս կանոնադրության վերա Լոյոլան հավելացուց վերջումը և այլ կանոններ. բացի սորանից, հիսուսյանք ունեին և «Exercitia spiritualia»—«Հոգևոր վարժությունք»անվանված հրահանգը. այս կանոններով դաստիարակվում էին հիսուսյանք և սոքա էին նոցա լուսավորության, բարոյականության և քաղաքականության աղբյուրքը: Այս կանոնադրությունքն էին, որ Լուդովիկոս Տասն և հինգերորդի օրերին, տարի ու կես քննելեվ Փարիզի պարիամենտի մեջ, դատապարտվեցան նորա վճռահատությամբ, որ հայտնի է անունով" Recueil monstrueux des assertions soutenues et enselgnoes par la compagnie des Jesuites ***: Այս վճռահատության մեջ թույլ էին տալիս շնությունու ու անառակություն․ երեսունվեց հիսուսյանք թույլ էին տալիս մարդասպանության․ երկու Հիսուսյանք անձնապանություն, և յոթանասունհինգ հիսուսյանք՝ թագավորասպանություն։ Կարծեմ այսուհետև ավելորդ էր մեզ երկարաբանել Մխիթարյանց բարոյականությունը սահմանելու համար․ թող մեր ասածը կատարելագործե գերապատիվ Գաբրիել վառդապետ Այվազյանը՝ խոսելով ՈՒրվագծի (տպած Փարիզ,1857 )
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/269
Այս էջը սրբագրված չէ