Այս էջը հաստատված է

գործողութենների և ընթացքի մեջ արդարացնում են և իրավացնում են նորա խոսքերը, և մի այնպիսի մարդու, որ կասկածում էր այս բանի վերա, խորհուրդ ենք տալիս կարդալ այն գրվածքը Մխիթարյանց, որ հարաբերվում էին կամ հայոց ազգին և կամ պապականության․սոցա մեջ երևում է նոցա հիսուսականությունը։ Այսքանը թող բավական համարվի Մխիթարյանց բարոյականության ընդհանուր բնավորությունը սահմանելու համար․ հետևյալ գլուխների մեջ հանդիպելու ենք նոցա բարոյականության մասնավոր նկարագրության,որ գործական կերպով հանդես է գալիս զանազան իրողությունների մեջ։ Հառաջենք այժմ դեպի ճառիս երրորդ գլուխը, ուր պիտո է քննվի նոցա գործունեությունը հայկական լեզվի մեջ։

Գ

ՄԽԻԹԱՐՅԱՆՑ ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Այս գլխի մեջ պիտո է քննենք Մխիթարյանց լոկ մատենագրական գործունեությունը հայկական լեզվի հանդիսում, առանց գնահատելու այս գործունեության արժանավորությունը, որ պահել ենք հետևյալ գլխին, որ և, հառաջուց քննելով և իմաստասիրելով այս գործունեության շարժառիթը, առավել արդարացի կերպով կարող է գնահատվիլ, հաշվի ու համարի տակ դնելով շատ հանգամանք, որ անմիջաբար առիթ էին այդ գործունեությանը։ Առաջին հոդվածի մեջ տեսանք մեր ազգի ընդհանուր ավերությունը Մխիթարի օրերումը, խոստովանեցինք մեր հոգևորների անգործությունը, տգիտությունը, խավարասիրությունը և դատարկապորտությունը․ ասացինք նույնպես, թե մինչև ո՞ր աստիճան բարձիթողի արած էր մայրենի լեզուն, մեր Արամ քաջ նահապետի նվիրականը․ այս գլխի մեջ պիտո է տեսանենք շարժողություն հայկական մատենագրության մեջ։ Հայոց հնախոս, բայց բարձիթողի արած, ավերված ու խանգարված լեզուն շինվում է և կարգի է դրվում Մխիթարյանց հոգաբարձությամբ։ Ինքը Մխիթարը չէ կարող համարվիլ մեծ պտղաբեր հեղինակ այս վերստին նորոգության, որովհետև նա չէր ստացել ո՛չ այն դաստիարակությունը և ո՛չ ունեցել էր ճանապարհ ուսումնասիրելու հին լեզվի հիշատակարանքը, որ նորա աշակերտքը հետզհետե ձեռք բերելով սկսեցին ուսումնասիրել երկաթի համբերությամբ և անձանձիր աշխատելով։ Ահա այս համբերության և անձանձիր աշխատության արդյունքն է, որ հինգերորդ դարու հայախոսությունը կենդանացավ տասնևութ

270