Այս էջը հաստատված է

րեզմանական ասված մոլորական կրակների լուսին։ Ասածներիս ապացույցը երևում է նոցա մի բանի ձախ ու ծուռ պատմաբանական գրքերից, որ բոլորովին հարմարած են պապականության օգտին. այսպիսի գրքերի կարգում են և Չամչյան «Հայոց պատմութիւն» ասված հատորներր, ուր Հազկերտներ, Լանկթամ ուրներ, թաթարներ, հույներ և այլ օտար ազգեր ավերում են Հայաստանը այն պատճառով, որ աստված բարկացել էր Հայաստանի վերա առանց մեջ, բերելու քաղաքական պատճառները, առանց կրիտիկոսի աչքով գնահատելու որևիցե իրողություն ազգային կյանքի մեջ, այն հատորները, ուր հայոց կաթողիկոսքը և եպիսկոպոսքը անդադար հպատակության թղթեր են գրում Հռովմի պապին։-Խոսելով այս բաները, չէ պիտո մոռանալ, որ եթե հայոց ազգի հույսը մնացած լիներ մեր հայկական աբեղաների շնորհքին, մեր հին լեզուն մնացած կլիներ այժմ այն դրության մեջ, ինչ դրության մեջ էր վերջին անգամ Մխիթարի օրերումը։ Այո՛, տպագրությունը ևս հասանելու չէր այն կատարելության աստիճանին, ինչ աստիճանի հասավ նա Մխիթարյանց հոգաբարձությամբ: Մատթեոս Ծարեցու, Ոսկան վարդապետի և Ղուկաս Վանանդեցու խեղճ ողորմելի վհատական դրությունը Հոլլանդայի մեջ, այլև մեր կաթողիկոսների կիսասիրտ գործակցությունը նոքա հետ, չէին կարող խոստանալ մի լավ ապագա հայկական գրատպությանը։ Նախախնամության կամքն էր, որ հայոց գրատպությունը ևս աճեր ու հասակ առնուր Իտալիայի երկնքի տակ. և հայերը անհոգ նստած յուրյանց աշխարհում՝ թողեցին պանդխտական Մխիթարյան քաջագոտի աբեղաների խնամատարությանը այդ հանդեսը, ուրեմն և պարծանքի պսակը, որ միշտ ծաղկելու է, որքան հայ մարդը կարող էր մի հայերեն գիրք առնուլ յուր ձեռքը։ Մխիթարյան միաբանությունը, այդ մեզանից ընկած հատվածը, օտարության մեջ, պատերազմելով բազմադիմի նեղութենների հետ, քունը կտրել է հայոց հին լեզուն մշակելու և ծաղկեցնելու համար. և եվրոպական մարդը այսօր ճանաչում է հայոց ազգը Մխիթարյանց շնորհքով։ Ահա՛ այն բոլորը, ինչ որ ունինք ասելու Մխիթարյանց մատենագրական գործունեության մասին. անցանենք այժմ քննել այս գործունեության շարժառիթքը։

18-294

273