թյան մինչդեռ առաջարկում էր յուր ընկերության պայմանքը պապի նկատողությանը և հաստատությանը, Մխիթարը արդեն հրատարակել էր յուր անձը պապական։ Դեռևս նոր կազմվել էր Մխիթարյան միաբանությունը․ Մխիթարը, ինչպես տեսանք առաջին հոդվածի մեջ, բամբասվեցավ պապական աթոռի առաջև, որպես կիսակատար պապական և հարկադրվեցավ Հռովմ գնալ արդարանալու, յուր և միաբանության ջերմեռանդն պապականությունը ապացուցելու համար, որեվհետև այլ կերպով չէր կարելի արդարանալ։ Այդ օրից ահա Մխիթարի գաղափարը ստրկանում է պապականության օգտի հայացքին, այդ օրից սկսանում է երևելապես չքանալ Մխիթարի միաբանության բուն խորհուրդը։ Մխիթարը և նորա մանուկ միաբանությունը հայոց ազգի մեջ լուսավորություն տարածելու գաղափարը հարկադրված են վարագուրոլ պապական իշխանության աչքից․ նոքա երևում են բոլորովին այլ զգեստով, որպես քարոզիչ և տարածող ուղղափառություն ասացյալ պապականության հայերի մեջ, որ փոքր ի շատե ոտքի տեղ գտել էր Հայաստանում դեռևս 13 դարումը, մինչ կատարում էին խաչակիր զինվորությունքը։ Միաբանությունը հարկադրված է այժմ ծառայել երկու պարոնների՝ հայոց ազգին և պապականությունը հարկադրված է այժմ ծառայել երկու պարոնների՝ հայոց ազգին և պապականությանը։ Ծառայում է հայոց ազգին աշխատելով նորա լեզվի վերա, ծառայում է պապականությանը հալած յուղի տեղ տալով հայերին սխոլաստիկական գրքեր, որ գրված էին պապական պղտոր հայեցվածքով։ Մխիթարը մի քանի գրյանք տպելով կամ թարգմանելով աշխատում է շահել հայոց ազգի սիրտը, աշխատում է ցրվել այդ գրքերը և ձեռք բերած արծաթովը մեջ մտանել այլ գործերի։ Նորա աշակերտքը հետևում են յուրյանց վարդապետին․ բայց մեծ զանազանություն կա վարդապետի և աշակերտների մեջ, այդ է ուղղության զանազանություն։ Եվ այդ զանազանությունը այնքան սաստկանում է և զգալի է դառնում , որքան միաբանությանը հառարանում և կերպարանագործվում է, որքան միաբանությունը հառաջանում է և կերպարանագործվում է, որքան աշակերտքը հեռանում են վարդապետից։ Մխիթարի հաստատուն միտքը՝ երբեմն թափել յուր անձը և յուր միաբանությունը պապականության լուծի տակից, թուլանում է նորա աշակերտների մեջ, երևում են մարդիկ, որ մտածում են Մխիթարի պես, բայց կան և այնպիսիք, որ վիճակված չլինելով մի ներգործական հոգու, չունին կամք․ կամին անշարժ մնալ այն դրության և այն վիճակի մեջ, ինչ վիճակի մեր ճանաչել էին մի անգամ յուրյանց։ Այս միջոցին մանավանդ ներս է մտանում Մխիթարյան միաբանության մեջ,
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/275
Այս էջը հաստատված է
275