կեղծավորյալ պապականության փոխանակ, ձգտողությունը անոթ ընտրության լինել պապականության համար․ այստեղ փորձվում է միաբանությունը: Կեսը չկամի շահել յուր բուն հայկական կրոնը, ազգի սովորությունքը և ավանդությունքը, մյուս կեսը կամելով ազատ պահել յուր անձն կոլլեգիացոց բամբասանքից, կամակորվում է աշխատիլ պապականության օգտի համար։ Այս հանգամանքների վերա հավելացավ և մի ավելի չարագուշակ իրողություն՝ Մխիթարյան միաբանության ենթարկվելը եզվիտների կանոնադրության։ Սարսափելի նյութապաշտություն, կեղծավոր մոլեկրոնություն․․․ այս երկու կորստաբեր ախտերը, որպես բնական հետևանք եզվիտյան կանոնադրության, առաջնորդում են ընկերությանը։ Այս ախտերի ազդեցության տակ աշխատում են այնուհետև Մխիթարյանց բոլոր անդամքը անխտիր։ Մխիթարը պապականությունը դրեց յուր երեսին որպես դիմակ, նորա ապագայքը ծնանում են արդեն դիմակով, բայց հայկական դիմակով, Մխիթարի արտաքինը-պապականությունը, դառնում է նոցա համար ներքին, Մխիթարի ներքինը-հայություն, դառնում է արտաքին, մի լոկ դիմակ, որով երևում են միմիայն հայոց ազգի առջև։ Մխիթարի կենդանության ժամանակ մեծ չէ Մխիթարյանց մատենագրական գործունեությունը․ նորա աշակերտների օրից սկսանում է նա շարժվիլ։ Բայց այդ միջոցին միաբանության մեջ հառաջացած էր արդեն այն բարոյական ճեղքը, որի մասին խոսեցինք, այդ պատճառով ևս մատենագրության հառաջ շարժվող զորությունը բխում է ոչ մի աղբյուրից, ինչպես Մխիթարի մեջ, այլ երկու աղբյուրից: Առաջին աղբյուրը համարյա՛ թե հայկական-պապականությամբ կեղծավորված, իսկ երկրորդը բոլորովին պապական, որ յուր կարգով ճնշում է և օր ըստ օրե չքացնում է առաջին աղբյուրը: Այս պատճառով ևս միաբանությունը օր ըստ օրե օտարանում է ազգից և սա (ազգը) նայում է նորա (Մխիթարյան միաբանության) վերա, որպես մի հերձվածողական կենտրոնի վերա, որպես մի հերձվածողական կենտրոնի վերա։ Այս բանը վնասակար է Մխիթարյանց անձնապահությանը․ փոքր է պապական հայերի թիվը, իսկ Մխիթարյանց ժողովուրդ է հարկավոր․ ուրեմն մնում է նոցա որսալ հայոց ազգի սիրտը և բարյացկամությունը, Ինչ՞ով․ աշխատելով ազգի մատենագրության վերա և այնուհետև ոչ այն խորհրդով, որ ծառայեն լուսավորության մեծ գործին, այլ որպեսզի ցույց տան ազգին, թե ահա հերձվածող ճանաչված
276