Մխիթարյանքը աշխատում են հայոց ազգի համար: Վիեննայի միաբանությունը շատ բացահայտ կերպով ցույց տվեց Մխիթարյանց այս հոգին, մի րոպե մոռանալով,թե խոսում էր հայերի հետ, ուրեմն առանց հայության դիմակով ծածկելու յուր պապականությունը, հրապարակով քարոզեց, թե ինչ որ հայոց ազգը ստացել է կամ ստանում է Մխիթարյանց ձեռքով, այդ բոլորը պարգև է պապականության կողմից: Այստեղ քաջ հայտնի երևեցավ, որ Մխիթարյանք կտրված, բաժանված են ազգից և աշխատում են հայոց համար, որպես պապականության ձեռքով վարձված մշակներ: Ահա թե մինչև ո՛ր աստիճան սխալվել էր Մխիթարը յուր հաշվում. բայց մեր համար զարմանք չէ. դորա փոխանակ մի շատ բնական գործ: Մատենագրական հառաջ խաղալու շարժառիթքը Մխիթարյանց ձեռքով, Մխիթարի մահից և նորա անմիջական աշակերտներից հետո էին նախ և հառաջ՝ դույն միաբանության երկդիմի կեղծավորությունը հայոց ազգի և պապականության առջև, երկրորդ՝ մի լոկ վաճառականության գաղափար-спекуляция շահաստացության խորհրդով: Մարդկեղեն աշխարհում ամենյան գործողություն վարձատրվում է կամ դատապարտվում է այդ գործողության դիտավորության և շարժառիթի համեմատ: Խորհուրդը կամ շարժառիթը է մի հոգի, որ ձգտում է գործը որպես մարմին և երևում է աշխարհի երեսին որպես մի անձնավորություն: Մեք քննելով Մխիթարյանց մատենագրական գործունեությունը պարտական էինք խոսել և այս բաները ցույց տալու համար, թե արդյոք բուն ազգի սե՞րն է հարկադրել նոցա կատարել այդ գործը, թե մի այլ պատճառ, և ահա սրտցավությամբ տեսանում ենք ուրիշ պատճառներ ևս, որ թուլացնում են այդ գործունեության արժանավորությունը: Եվ մեր համար շատ դառն է տեսանել հայոց ազգից մի ընկերություն, որ գիտությամբ և անգիտությամբ վնասում էր ազգին այս կամ այն կողմից. ճշմարիտը պիտո է ասել, սիրելի չէ մեզ նայել մի այդպիսի ընկերության վերա: Գրյանք գրվել են և տպվել են Մխիթարյանց ձեռքով այս կամ այն շարժառիթի ազդեցության տակ, բայց այդ գործունեության հետևանքը ամենևին բնականաբար եղել է միմիայն լեզվի մշակագործությունը և պահպանությունը: Հայր Միքայել Զամչյանի նամակը*, որ գրում էր հայր Մկրտիչ _________
- Այս նամակը, մի անուս և տգետ գրչի ձեռքով արտագրված լինելով բնագրից ճատված է. բայց մեք չկամեցանք սրբագրել, մինչև անգամ պահեցինք աղճատ