մեջ մի ներգործականություն, չէ կարող քննել, ուստի և ոչ քրքրել, այլ միայն արժանի լինել, որ դորան ուրիշները քրքրեին և քննեին, այդ կարող է, վասնորո և մեր լեզվի մեջ ասվում է գործ կամ խնդիր՝ արժանի հարցասիրության, այս է բուն կլասսիկական բառը, որ և Մովսես Խորենացին գործ է ածում։ Բայց ինչպես երևում է, պ. Գամառ-Քաթիպան և ուրիշ մարդիկ սխալվում են այդ բանի մեջ, հետևելով ռուսաց «ЛЮбОПЫТНЫЙ» բառին, որ նշանակում է և հարցասեր և հարցասիրելի, բայց զանազանությունը մեր և ռուսաց մեջ այս բառի գործածության ժամանակ այն է, ոբ մերը ունի ներգործական միայն զորություն, իսկ ռուսացը երկուսը ևս. այսինքն, ներգործական և կրավորական, ըստ որում «любопытный» ասվում է և մարդը, որ հարցասիրում է և գործը, որ հարցասիրվում է։ Այս և նմանապիսի սխալանքը բավական հաճախ պատահում են Ռուսաստանի հայերի մեջ, և պատճառը ակնհայտնի է առանց մեր բացատրությանը ևս։ Հայերը յուրյանց բոլոր ուսումը և գիտությունը ստանալով օտար լեզվով, մտածում են և խոսում են օտարաբար ավելի քան թե հայաբար. շատ բնական բան։ Պ. Գամառ-Քաթիպան ուշ չէ դրել նույնպես բառերի հարմարադրությանը, նա փոխանակ գրելու «ճանապարհ», «աշխարհ», գրում է «ճանապար», «աշխար», որ շատ խորթ է, ու շատ անգամ փոխում է բառի նշանակությունը։ Եթե ժողովուրդը այնպես է գործ ածում այդ բառը յուր խոսելու ժամանակ, որ որոշակի չէ լսվում հ տառի ձայնը, դորա պատճառը է տառի հագագային լինելը, որ բառերի վերջերումը գրեթե կորուսանում է յուր ձայնը, և եթե բռնությամբ արտաբերվի, բավական կոշտ կլինի։ Դիցուք թե արտաբերում է ժողովուրդը կամ չէ արտաբերում, ի՞նչ հարկավոր է հետևել նորա աղճատանքին. մեք կհամաձայնինք այն ժամանակ զոհել բառի բուն հատկությունը, եթե միայն չհասկանալու վտանգ կար. տարակուսելի բան չէ, որ «աշխար, ճանապար» հասկացող մարդը կհասկանա նույնպես, եթե այդ բառերը գրված լինեին ինչպես հարկն էր, ճանապարհ, աշխարհ և այլն: Մեր ժողովրդական լեզուն այնքան աղճատված չէ, ինչպես թվում էր մի մարդու առաջին անգամ. այն ավերանքը, որ հառաջացել են իտալականի և մյուս հռովմեական ասված լեզուների մեջ նայելով լատինականի ամբողջությանը, չկա մեր ժողովրդական լեզվի մեջ, համեմատելով մեր հին լեզվի ամբողջության հետ, եթե մեք չստրկանանք որևիցե գավառական բարբառի։ Գրել ժողովրդական լեզվով առանց ծառայանալու գավառական
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/287
Այս էջը հաստատված է
287