Այս էջը հաստատված է

ՆԱՄԱԿ ԱՌ ՀՐԱՏԱՐԱԿՈՂԸ

Հուլիսի 7, 1858, Րեդուտկալե

Պարոն հրատարակող «Հյուսիսափայլ» օրագրի,

Արգո Ստեփանոս վարդապետ Եսայան.

Իմ ուղարկած մի քանի բաների տեղ գտանելը Հյուսիսափայլի մեջ, այլև պարոն Կոմս էմմանուելի ինձ տված քաջալերությունը տեղիք տվեց ինձ գրել Զեր հարգությանը այս նամակս։ Հույս ունիմ, որ Դուք, նայելով նամակիս բովանդակությանը, հանդես կտաք սորան և իմ ձայնը լսելի կկացուցանեք ամենայն մեր ընթերցող հայազգի եղբայրակիցներին։ Անցյալ օրերը, պարոն Հովհաննես Մանուկյան Մահտեսիյան մեր հայազդի եղբայրը, Յունոնա շոգեշարժ նավով Րեդուտկալե իջանելով, եկել էր ինձ այցելություն. ի՛նչ երկար գլխացավություն առնեմ, նորա մոտ տեսա Արշալույս Արարատյան լրագրի մի քանի թերթերը, որոնց ամսաթիվը և համարը մոռացել եմ, միայն բանը այս էր, որ մի թերթի մեջ կարդացի, թե Սսու աթոռի միաբան Նիկողայոս անունով հայոց եպիսկոպոսը, բարկանալով, որ յուրյան չէին ընտրել կաթողիկոս Սսու աթոռի համար, վախճանած կաթողիկոսի տեղը, թողել է Սիսը և գնացել է Հալեպ քաղաքը, ինքը յուրյան առաջնորդ անվանելով։ Այդ մարդը մի օր եկեղեցի գնալով, մինչ պատարագիչ քահանան Եւս առաւելի մեջ հիշելով միմիայն կաթողիկոսի անունը վերջացուցել է աղոթքը, Նիկողայոս եպիսկոպոսը գնացել է և բռնել է քահանայի շուրջառի քղանցից (փեշից) գոռալով, թե «կամ իմ անունը ևս որպես առաջնորդի հիշի՛ր պատարագումդ, կամ թե ոչ, դադարիր պատարագելուց և թո՛ղ կիսակատար մնա խորհուրդը»։ Այս խայտառակ և անվայել գործողությունը մեծ շփոթ և գայթակղություն հառաջացնելով ժողովրդի մեջ, պատճառ է տվել Սսու կաթողիկոսին հրովարտակ հանել տալ Պայծառափայլ Դուռնից, այդ ապստամբ և ինքնակոչ առաջնորդը աքսորե 19-294

280