Այս էջը հաստատված է

Հայոց, ընդ որում գտաւ ի խռան մարտին ընդդէմ Յազկերտի Երկրորդի Պարսից արքայի, որ զՀայաստան հրապուրէր ի կրօնս մոգութեան: Ոգի հեղինակիս զուարթ, պայծառ և հեզ, գրուածքն ի հայկաբանութեան մասին անզուգական, և ինչ ո՜չ մեղանչեմք և ո՜չ ըստ չափ ինչ զանցանեմք եթէ կոչել զսա համարձակեսցուք «Ոսկի բերան» առ Հայս, զի որ սորայս են պարզութիւնն ոճոյ լծորդեալ ընդ փիլիսոփայականին, առողջ և կենդանի հայեցողութիւնք, առ և ոչ մի ընկերակիցս նորին գտանեմք։

Ցատկութիւնք հոգւոյ առնս մեծի՝ նկարագրին վաւերաբար, առաջի՝ որոց ընթեռնուն զպատմութիւն պատերազմին Վարդանանց՝ ընդ Սասանեանս, որում, որպէս և կանխեցաք ասել, ինքնին հեղինակս գտաւ անձամբ անձին ականատես վկայ։ Զայս պատմութիւն գրեալ է սորա ի խնդրոյ Դաւթի երիցու. են սորա և այլ ճառք, աստուածաբանականք և բարոյականք, այլ մեք յառաջ ընթացուսցուք զկարգ բանիս։

Զոսկի դար մատենագրութեանս՝ իմա՛ դու ինձ զհինգերորդն, կնքեն Յովհան Մանդակունի կաթողիկոս հայոց Մեծաց զկնի Գիւտայ, և Խոսրով: Առաջինն ի սոցանէ կարկառէ մեզ զարդիս, զաստուածաբանական ճառս թուով քսան կամ աւելի և զայլ բարոյական խրատս։ Իսկ Խոսրով գրէ վասն մեր զպատմութիւն վարուց սրբոյն Սահակայ։ Զսոյն զայս Խոսրով գիտէաք մեք մինչև ցայսօր՝ ընկեր Ընձակայ, ընդ որում գնացեալ էր ի Պալեստին վասն թարգմանելոյ ի հայ լեզու զգիր առաջնոց հարց, և որ՝ այլ այսպիսի ինչ է. այժմիկ արժանի էր հարցասիրութեան, արդեօ՞ք այս այն Խոսրով իցէ, զոր Ղազար Փարպեցի յիշէ ի թղթի իւրում առ Վահան Մամիկոնեան, զորմէ յիշեցաք, յասելն յերես 65. «Անարատ և յամենեցունց յարգելի յոյսն՝ տէր Խոսրովիկ, չև ևս հասեալ ի սահմանս մեր՝ մինչդեռ գայր ի ճանապարհի և լուան, (պարեզօտաւորք Հայոց) որպէս ի վերայ թշնամւոլ ընդ դէմ զինեցան՝ ասելով, «Ահա ո՞ւր գայ միւս թարգմանն»։ Եւ օրհնելոյն ի հեռաստանէ լուեալ զդռնչիւն մահաձայն աղեղանցն՝ աղօթեաց առ Բարձրեալն և վաղվաղակի ընկալաւ զխնդիրն, որում և տենչալի նշխարացն այլք՝ և ոչ մեք, արժանի եղեն ընդունակութեան»։

Ի սկզբանէ հարևանցի պատմութեան հինգերորդ դարուս, անտեսեալ մեր զհամառօտութեամբ՝ ակնկալաք մխիթարութեան հանդիպել հոգւոյ. և յիրաւի՝ ո՛չ իսկ վրիպէաք ի յուսոյ, եթէ աբեղենին գործք ո՛չ կսկծեցուցանէին զսիրտ մեր։ Այլ եթէ յոսկեղէնն դարուս, գոնեա՛ և այս անգամ չկարացաք այնմ պատահիլ ի յաջորդսն յուսալ՝ չէ առն բանագիտի գործ, յորս դուն ուրեք երևին արք ականաւորք, ի բանս արգասաւորս։ Այլ զի զրնթացսն կատարեսցուք բեր յիշել՝ որոց յայտնի են մեզ գրածք։

29