Այս էջը հաստատված է
ԹԵ Ի՛ՆՉՊԵՍ Է ԵՐԿՐԱԳՈՒՆԴԻ ՆԵՐՔԻՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

Ա

Մարդ, որ անվանում է յուրյան երկրագունդի տեր, դեռևս չէ ձգել իշխանության տակ յուր կարծիքական թագավորությունը։ Ինչպես ասում է Հոմերոսը, մարդը շնչում է սողալով երկրի մակերևույթի վերա. նա փակված է ատմոսֆերայի ստորին բաժիններում, և եթե ցանկանում է մի փոքր բարձրանալ, այն ժամանակ, օդի պակասությունը և ցուրտը արգելում են նորա ճանապարհը։ Բայց սահմանափակվելով և այնքանով, որքան հասանում է մարդը, նա չէ տիրել և մինչև անգամ չէ քննել այն բոլոր աշխարհները, ուր մարդկային ագդը կարող էր բազմանալ, օգուտ քաղելով կենդանական և բուսական թագավորության բերքերից, որ այնքան առատապես բաշխում են նորան հողը և ծովը։ Աշխարհագրությունը, որի խորհուրդը էր նկարագրել մեր երկիրը, դեռևս շատ անկատար է։ 0դերևութաբանությունը գնում է վերև, նորա թագավորությունը և օդեղեն օվկիանոսը, Ատմոսֆերա անվանված, որ յուր անհոգ ալիքներովը շրջապատում է երկրագունդը վաթսուն վերստ բարձրությամբ։ Աստեղաբաշխը, թողնելով երկիրը, բարձրանում է առավել հեռի և, ինչպես ասում է Արիստոտելը, նկատելով և մտավորական աչքով մտանում է համարյա՛ թե մինչև անտեսանելի աշխարհի սահմանքը։ Բայց մարդը, յուր քննությամբը և մտածելովը բարձրանալով աստղերից վեր գտանված աշխարհները, երևում է, թե անհոգ է մնացած յուր սեփական մոլորակը ուսանելու մասին, երկրագունդը, որի վերա կարելի է ասել, թե կապված է երկաթի շղթայով հավիտյանս. պատճառ, հազիվ երբեմն ձյունապատ սարերի գլուխը բարձրանալը և, առավել հազիվ, օդապարիկներով նավագնացությունը միևնույն է վերաբերությամբ դեպի մյուս մարդիկը, ինչպես է մի վայրկյան միայն ծովի երեսից թռչող ձուկը դեպի ծովի բոլոր բնակիչքը։ Դեռևս նոր ժամա

293