Այս էջը հաստատված է

նակներում ծաղկած գիտությունը հավաքեց հարցասիրության արժանի ծանոթությունքը երկրագունդի ներքին կազմակերպության մասին, քննելով սարերը և երկրագունդի կեղևակարգը, որ բարձրացած էին մեր երկրագունդի վերա պատահած հեղափոխություններից, որ նույնպես մեծ ազդեցություն ունեին առհասարակ նորա կերպարանքի և եղանակաբանության վերա։ Մարդը, թաղելով յուր անձը երկրի արգանդում և փորելով հանելով այնտեղից թանկագին քարեր և մետալներ, կատարեց մի հարցասիրության արժանի նկատողություն, աստիճան առ աստիճան ջերմության սաստկանալու մասին, որքան խոր մտանում էր նա երկրի ծոցը, և երկրակեղևի կարգ առ կարգ դասավորության մասին։ Դույն այդ ժամանակում գիտությունը գետնի մեջ մի քանի ամբողջ մնացած մասերից ստեղծագործեց հսկայամարմին չորքոտանիք, թռչուններ, ձուկներ, խեցեմորթեր, ծառեր և բուսականներ, որ այժմ չկային։ Բայց ի՞նչ կա մարդուս մոտենալի կեղևակարգի տակ. հատկապես ի՞նչ նյութերից բաղկացած է երկրագունդը, ունի՞նք արդյոք մի որպիսի և իցե հաղորդակցություն մեր մոլորակի ներսի հետ։ Հողը, սարերը, ծովերի հատակը հասանո՞ւմ են արդյոք պինդ միավորությամբ մինչև երկրագունդի կենտրոնը, թե այս ամուր հողակեղևի տակում գտանվող հրեղեն հեղանուտը կրում է յուր վերա այս ցամաքահողերը և ծովերի հատակը, բևեռային ծովերի նման, որ կրում են յուրյանց վերա սառցաշեն անապատներ և կղզիներ։ Կամ, հառաջ գնանք, մեր մոլորակի կենտրոնական ներսի կողմը արդյոք բաղկացած չէ՞ ձգական և շատ ճնշված գազանման նյութից, որ ցածից դեպի վեր ներգործում էր հաստատ մարմինների միության վերա, որ բաղկացնում էին նորա կեղևը, և որ կարող էր դուրս արձակվիլ, եթե հողակեղևի վերա բացվեր մի ծակ կամ ճեղքված: Ահա՛ այն խնդիրները, որ երկրաբանությունը՝ այս մատաղահաս գիտությունը, բարձրացուցել է արդեն հիսուն տարի սորանից հառաջ։ Վաղ, քան թե հաջողապես սկսել էր որոնել, մարդկային խելքը խնդիր է մեջ բերում, թե ի՞նչ բան հատկապես պիտո էր որոնել։ Փորձը հաստատում է, թե մի պարզ կերպով առաջարկված խնդիր այս կերպով արդեն կիսով չափ լուծանվում է։ Գիտության համար այն ևս հառաջադիմություն է, եթե նա ճիշտ կարողանա ասել, թե ի՛նչ բան չգիտեր և ի՛նչ բան պիտո էր նորան որոնել։ Ողջից հառաջ պիտո է միտք բերել, որ բնության մեջ գտանված բոլոր մարմինքը երեք կերպով են երևում, հաստատ, հեղուկ և գազանման: Առաջին երկուքը բոլորին հայտնի են, իսկ երրորդի կարգում կարող ենք ցույց տալ օդը, որ ամենայն րոպե

294