Այս էջը հաստատված է

խորտակված կոտորներից, որ լողում էին հալած հեղանյութի վերա և զարկվում էին հողակեղևի ներքին պատյանին, մինչ դուրսի պատյանի վերա հանգիստ մնում էին քաղաքներ և գյուղեր կամ գտանվում էին ծովերի և օվկիանոսների հատակներ: Բայց կենտրոնական կրակի բոլոր հայտնութեններից առավել զգալի են ներգործությունքը վուլկանների, որով երկիրը կատարված է, մանավանդ եթե հաշվի տակ դնենք ոչ թե միայն ներկայումս կամ հառաջ ներգործող վուլկանքը, այլև նորանց, որոնց լինելը երևում են վուլկանական արդյունքներից, զոր օրինակ, լավաներ, բազալտախառն, վուլկանական ավազով և բոլոր կրակից հառաջացած նյութերով։ Վուլկանների ուղղությունը համեմատ է երկրակեղևի ճեղքվածքի ուղիղ կամ օձապտույտ գծին։ Այսպես է այն հռչակավոր վուլկանական գիծը, որ ընկած է Կորդիլիերյան սարերի վերա Ամերիկայի արևմտյան եզերքում, Կալիֆոռնիայից մինչև Չիլ։ Ամենայան տեղ այս ճեղքվածքի երկայն գիծը գոյացուցել է մի երկայն շղթա վուլկանական բերանների։ Հեշտ է հասկանալ, որ երբ երկրակեղևը պատռվում է, հրեղեն հեղանյութը չունելով այլևս վաթսուն վերստ հաստությամբ ցամաքահողի ծանրությունը, բարձրանում է դեպի այդ ճեղքվածքը, նման այն ջրին, որ վազում է սառցաշեն դաշտերի ճեղքվածքների միջով։ Հրեղեն նյութը, մի փոքր բարձրանալով հողակեղևի մակերևույթի վերա և դուրս ցայտելով հեղուկ նյութը, որ ծանր է և խիտ նորա վերա լողացող ցամաքահողերից, մտանում է դարձյալ հրաբուխի կոկորդը և մնում է մի հայտնի բարձրությամբ՝ համեմատ յուր ծանրությունը: Շատ ճիշտ կլինի համեմատությունը, եթե թույլ տանք, որ ինչպես ցուրտը սառեցնում է և կապում է սառցաշեն դաշտերի ճեղքվածների միջից դուրս եկած ջուրը, նույնպես և լավան, բարձրանալով յուր մասնավոր ծանրության համեմատ, ամրանում է և ոչնչացնում է հաղորդակցությունը երկրագունդի դուրսի մակերևութի և նորա ներսի մեջ, միավորելով գետնի պատռված պատյանը: Շատ վուլկաններ, որոնց մեջ կարելի է ցույց տալ Սանդիվիղյան կղզիների Մոնա Ռոա ասացյալը, ասես թե մի հաղորդակցության միջնորդ էեն երկրագնդի կենտրոնական կրակի և արտաքին հողակեղևի մեջ: Հրաբուխի ահագին բերանի հինգ վերստ բարձրութենից կարելի է նկատել կենտրոնական հրեղեն նյութերի ժողովը, որ հետո դառնում է կարծրացած լավա և փակում է երկրագնդի ներքինքը, միավորվելով նորա պատենի հետ: Վուլկանական արտահոսությունքը, ամենևին բնականաբար, պիտո է կատարվին կապակից լինելով երկրաշարժության հետ: Դժվար է կարծել, որ ճեղքվեր հողա

299