Այս էջը հաստատված է

կեղևը այնպես խաղաղ և հանգիստ, որ երկրի մակերևույթը չդողար։ Բայց ո՛չ ամենայն երկրաշարժության ժամանակ պատահում են վուլկանական արտահոսությունք, որովհետև երկրի հողակարգերը կարող են ստանալ մի նոր զուգակշիռ, ճանապարհ չտալով հրեղեն հեղանյութին, որի վերա լողում են ցամաքահողերը: Հումբոլդը կարծում է, թե երկրագունդի կենտրոնական մասը ներգործում է նորա արտաքին կեղևի վերա, դուրս արձակելով հրեղեն հեղանյութը պատռվածքների միջից: Այս իրողությունը նույնպես հեշտ մեկնվում է ցամաքահողերի, յուրյանց ծանրությամբ, հրեղեն հեղանյութը ճնշելով, որ և այս պատճառով մտանում է գետնի ճեղքվածների մեջ: Բայց այսպիսի ճնշողությունք լավապես չեն պարզում պատճառը մի քանի սաստիկ արտահոսությունների, երբ չէր երևում լավա, այլ մի բարձր հրեղեն սյուն, դուրս ընկած օդապատի մեջ մի անհասանելի զորությամբ, և որի ձգական, գազանման նյութը թափվում էր երկրագունդի մակերևույթի վերա, որպես վուլկանական անձրև: Այդ գազանման լավա էր, դուրս պրծած ճեղքված երկրագունդի ծոցից, որ ապացուցանում էր մի ձգական նյութի գոյություն, որ Լապլասը թույլ էր տալիս երկրագունդի կենտրոնի մեջ, լավայի տակում. որ (լավան) այնպիսի զորությամբ չէր դուրս գալիս գետնի ճեղքվածքից, որպես կենտրոնական գազանման մարմինը: Ավելի լավ պարզելու համար երեք նյութերի կարգը, որոնցից բաղկանում է երկրագունդը, մեք կհիշենք հառաջ նորա կարծր կեղևը կամ արտաքին պատյանը, բաղկանո՞ւմ է արդյոք նա ցամաքահողերից, որ բարձրանում էին օդի մեջ կամ օվկիանոսների և ծովերի հատակներից: Դատելով խորութենից, ուր բոլոր հայտնի նյութերը պիտո է հալված դրության մեջ գտանվին, երկրակեղևի հաստությունը չէ պիտո անցանե վաթսուն վերստից: Այս հաստությունը համարյա թե հավասարվում է օդեղեն ատմոսֆերայի բարձրությանը մինչև նորա սահմանքը, որ հասանելի էին մեր զգայարաններին, և կազմում է մի հարյուրերորդ մասը երկրագունդի կենտրոնից մինչև նորա մակերևութին: Եվ այսպես՝ երկրագունդի շատ փոքր մասը սառած է և գտանվում է կարծր դրության մեջ, իսկ գլխավոր մասը բաղկանում է հրեղեն գունդից, որ ծածկած է բարակ պատենով, նման այն մաշկին, որ ծածկում են սալորի և խաղողի մակերևույթները: Համեմատաբար խոսելով՝ երկրագունդի պատյանը ավելի բարակ է, քան թե շատ պտուղների կաշիները, ինչպես զոր օրինակ նարինջը (ապելսին), որի սեղմած ձևը նման է երկրագունդի ձևին: Երկրագունդի կեղևի տակ գտանվում է հալած հեղանյութի կարգը:

300