Այս էջը հաստատված է

Անվանենք նորան լավա, որից, շատ երկրագետների կարծիքով, բաղկանում է երկրագունդի բոլոր ներսը, այնպես որ այս հրեղեն ծովի վերա որպես թե լողում էին ցամաքահողերը, բայց հազիվ թե ճշմարիտ էր այս: Արդյոք ավելի ուղիղ չէ՞ր կարծել Լապլասի հետ միասին, թե երկրի կենտրոնը լցված է շատ ճնշված, ձգական, գազանման նյութով, որ կրում է յուր վերա լավան, որպես այս հաստատ երկիրը: Այս կերպով ճնշված գազը բաղկացնում է մեր մոլորակի կենտրոնը, հետո հետևում է լավան և հետո՝ հաստատուն հողը: Եթե երկնքի տարածութեններից գնաս դեպի երկրի կենտրոնը, այն ժամանակ ողջից հառաջ պիտո է մտանել մի թեթև գազի մեջ կամ օդեղեն ատմոսֆերայի մեջ, որ պատում է բոլոր երկրագունդը և հանգչում է ցամաքահողերի և օվկիանոսների վերա, օվկիանոսքը հանգչում են երկրակեղևի վերա, որ հանգչում է և լողում է լավայի վերա, և վերջապես լավան հանգչում է ներքին գազի վերա: Շատ անգամ, սաստիկ վուլկանական արտահոսութենների ժամանակ, լավան փոխանակված է գազով, որ անհավատալի զորությամբ որպես հրեղեն սյուն դուրս է հարձակված ատմոսֆերայի մեջ սառելով թափվել է որպես մոխրային անձրև: Այդպիսի մի անձրև՝ պատճառված Վեզուվի արտահոսութենից, խեղդեց ուսումնական Պլինիոսին, որի ազնիվ հետաքրքրությունը ստիպել էր նորան նկատել և քննել այդ մեծափառ երևույթը: Հունական Էմպեդոկլես փիլիսոփոսը նույնպես կորավ, շատ մոտից քննելով Էտնայի այրող արտահոսությունքը: Մեջ բերենք մի այլ ապացույց, թե ինչո՛ւ համար երկրաշարժությունքը չէին կարող հառաջանալ ջրային շոգիներից. դորա պատճառը շատ պարզ է. հայտնի խորության մեջ, բարձրաստիճան ջերմության պատճառով, չէ կարող ջուր լինել, ուրեմն չկան և ջրային շոգիք: Երկրագունդի ներքին ջերմությունը թույլ չէ տալիս ջրին ավելի խոր մտանել նորա կեղևի մեջ. չորս վերստ խորությամբ գետինը պիտո է չոր լինի բոլորովին բարձրաստիճան ջերմությամբ: Մի քանիքը լուսնի ազդեցությունը վերագրում են երկրաշարժությունքը: Հայտնի է, որ լուսնի քարշողությունը, որ զորանում է նորա նորելու և լրման ժամանակ, այլև արեգակի քարշողութենից, պատճառում է ծովային մակընթացությունը և տեղատվությունը: Իսկ այդ լուսավորների ներգործությունը, մեր մոլորակի հաստատուն մասների վերա, չնչին է: Հաշիվը ցույց է տալիս, որ լուսնի քարշողական ույժը ազդում է ցամաքահողի վերա ոչ ավելի ներգործություն, քան թե մի կանգուն հաստությամբ հողակարգի ծանրությունը: Իսկ այդպիսի ծանրու

301