Այս էջը հաստատված է

թյունը իհարկե չէ կարող ավերել ցամաքահողը։ Եվ այսպես, լուսնի և արեգակի քարշողական զորությունը նույնպես աննշան են երկրաշարժություն պատճառելու համար, որպես և ջրային շոգիքը։ Լուսնի՝ հաստատ մարմինների վերա ունեցած ներգործության ոչնչությունը առավել լավ իմանալու համար ասենք, թե մի հինգ փութ ծանրությամբ մարմին, լուսնի ամենաշատ ազդեցութենից, պակասում է յուր ծանրութենից 0,16 ցորենակշիռ։ Վերջացնելով մեր մոլորակի ներքին կազմակերպության տեսությունը (теория), այլև տեսությունը այդ կազմակերպութենից հառաջացած հետևանքների, մեզ դեռևս մնում է հիշատակել այն սնոտի երկյուղի մասին, որ ժամանակ առ ժամանակ տիրում է երկրի բնակիչներին։ Բոլորին հայտնի է, թե ինչ երկյուղով սպասում էին անցյալ տարի պոչավոր աստղի երևալուն*, մանավանդ վախենում էին հունիսի 13 չարագուշակ թվականից, շատերը մինչև անգամ հիվանդացան երկյուղից: Արևելքում պատմում են հետևյալ առասպելը, թե մի դերվիշ Կայիրոյի շրջակայքում, սովորական արևամտի աղոթքի ժամանակ, տեսանում է մի ուրվական, որ գնում էր դեպի քաղաք։ -Դու ո՞վ ես,— հարց արեց դերվիշը։ -Ես ժանտախտն եմ։ -Ո՞ւր ես գնում։ -Դեպի Կայիրո։ -Ինչո՞ւ համար։ -Տասնևհինգ հազար մարդ սպանելու։ -Արդյոք չէ՞ կարելի ետ դնել այդ պատուհասը։ -Չէ կարելի, այդպես սահմանված է։ -Նայի՛ր, չհամարձակվիս մի մարդ ևս ավելի սպանել։ Մի քանի ժամանակ անցանելոլց հետո, երբ Կայիրոյի մեջ ընդհանուր տկարությունը վերջացավ, ժանտախտը և դերվիշը դարձյալ պատահեցան միմյանց։ -Դու Կայիրոյի՞ց ես գալիս,— հարց արեց դերվիշը։ -Այո՛։ -Ի՞նչ շինեցիր դու այնտեղ։

  • Փառավոր գիսավոր աստղը, երևեցած 1264 և 1556 թ., որին սպասում էին

1848֊ին, նոր հաշվով պիտո է ստուգապես երևի 1857 և 1860 թվականների մեջ, որի մասին մի պատշաճ ժամանակում կխոսե «Հյուսիսափայլը»:

302