Այս էջը հաստատված է

երբ նավը կանգնած էր նավահանգստում։ Երբեմն նկատում են, որ բևեռային աստղը դողդողում է, մինչդեռ նա անշարժ էր, բայց նորա կարծեցած շարժողությունը հառաջանում է մեր մոլորակի ստույգ շարժողութենից: Երբ աստեղաբաշխքը նկատում էին շարժողություն երկնային լուսավորների մեջ, կարելի է հավաստի լինել, որ այն ժամանակ շարժվում էր մեր երկիրը։ Մեք շուտով կտեսանենք, թե մինչև ո՛ր աստիճան կարող են ներգործել երկրագունդի առանցքի դրության վերա ամենասաստիկ երկրաշարժությունքը։ Ոմանք միտ բերելով համարյա՛ թե մեր ոտքի տակում գտանված հրեղեն անդունդը, խնդիր են առաջարկում, ինչպես վերևումը ասացինք արդեն, թե ի՛նչ պատճառով ջերմություն չէինք զգում, եթե մեզ այդպես մոտ էր կրակը։ Ուրիշները կարծում են, որ գետնի տակի կրակը ներգործում է և բուսականների վերա, որ ճշմարիտ չէ։ Պատահած է, որ հողը վարել են, մինչև նորա հատակը սառած էր, և հացը աճել է որպես աճում է սովորաբար։ Հյուսիսային Սիբիրիայում, զոր օրինակ, Ցակուտսկ քաղաքում, գետինը ամառան մեջ հալվում է միայն մի գրկաչափ, բայց չնայելով սորա վերա, բոլոր բուսականքը աճում են արագությամբ. ուրեմն կենտրոնական կրակը չէ, որ ազդեցություն ունի բուսականների վերա, այլ արեգակը։ Ջերմությունը հեշտությամբ անցանում է բարակ մարմինների միջով, իսկ եթե մարմինը բավական հաստ էր, այն ժամանակ շատ դանդաղ է տարածվում, թո՛ղ և մետալ լիներ այդ մարմինը։ Ձուլարաններում, մի կուպիկյան ոտնաչափ ամանի մեջ հալեցրած պղինձը քանի օրերով պահում է յուր ջերմությունը, այնպես, որ ոմանք մարմինք դրվելով այդ հալած պղնձի երեսի վերա, կարող են դեռևս վառվիլ: Մեջ բերենք մի այլ օրինակ, ճանապարհորդքը մոլորվելով Էտնայի անապատ բարձրության վերա, վուլկանական մոխրի մեջ ծարավեցան, ինչպես սովորական է այն աշխարհների համար, ուր թագավորում է ջերմությունը և հալեցրած մարմինը։ Առաջնորդներից մինը պատահաբար կոխելով երկաթածայր գավազանը այրող մոխրի մեջ, նկատեց, որ գավազանի երկաթյա սուր ծայրը հանդիպեցավ մի անսովոր բանի, դոքա էին սառույց և ձյուն, ծածկված մնացած վուլկանական մոխրի տակ։ Ահա ապացույց, թե ի՛նչպես դանդաղ կերպով տարածվում է ջերմությունը հաստ մարմինների միջով։ Հայտնի բան է, որ ճանապարհորդքը օգուտ քաղեցին այս յուրյանց հարկավոր գյուտից, որին խնայել էր Էտնայի ներքին և արտաքին կրակը։ Ամենեքյան, որ վերադառնում էին Վեզուվից, պատմում են, թե հրեղեն գետի և կոշիկների գարշապարների մեջ

304