Այս էջը հաստատված է

լի փիլիսոփայություն, ի՛նչ արտասվելի վարդապետություն։ Թո՛ղ ամենայն ազգ պահպանե յուր ազգության կերպարանքը, թո՛ղ ազատ և պայծառ ծաղկի ամենայն ազգություն մարդկեղեն աշխարհի մեջ․ դոքա միայն զորություն և հոգի են տալիս ազգերի ընդհանուր աշխատությանը։ Բայց… մեր ազգի համար… ձայն բարբառ հանապատի— մեր ասածներ․ ի՛նչ է ազգը, ի՛նչ է ազգը, ի՛նչ է ազգությունը, ո՛վ կամի լսել ու հասկանալ ո՛վ կամի վեր բարձրացնել ցարձրացնել ցեխի միջից յուր մինչ իսպառ անարգված ազգը և ազգությունը. մասնավորության, կորստական հոգին վաղուց ահա թագավորել է մեր ազգի անդամների վերա: Եվ մի՞թե այդ հոգին չէ պատճառը. այդ դատապարտելի մասնավորությունը, որ մեր ազգը դուրս է ընկել մարդկության պատմագրքի տախտակներից, գոնե մեք այլ պատճառ չգիտենք:

«Մի՞թե մեր ազգը պատմական ազգ չէ»: — Այո՛, պատմական ազգ չէ ներկայումս և չէ եղած երբեվիցե: Նորա քաղաքական կյանքը կցկտուր և ստրկական, օտար գայիսոնների և օտար դրոշակների տակ նորա կառավարության կերպին: Ո՛հ, տխո՛ւր ճշմարտություն, ավելի լավ է և ախորժելի մի բաժակ լեղի խմել, քան թե հրապարակ և խոստովանել այս ճշմարտությունը, որովհետև դա մեր բոլորի դատակնիքն է։ Մեք կարճատես և կիսագրագետ մարդերին թողնում ենք զվարճանալ և ցնծալ, մինչդեռ քրքրելով ազգային պատմության փլատակները, գտանում էին մի ո՛րևիցե նշխարված բեկոր․ մեզ միայն պահում ենք ողբալ և մորմոքվիլ դոցա վերա և խրատ և խելք ուսանելով չարաբախտ անցածից, աշխատել բարվոքել ներկան ապագայի լավության համար։ Մեր պատմության միջից ոչ մի բան չէ մխիթարում մեզ, որովհետև սովորած ենք հիմնավոր կերպով քննել որևիցե ազգի պատմական արժանավորությունը։ Բայց ինչևիցե, թե պատմություն էր, թե կցկտուր ավանդությունք էին, պատմական արժանավորութենից զրկված, արժան էր օր մի հառաջ այդ բոլորը դնել մեր ազգի առաջև, բայց ո՜չ հում և խակ, ինչպես մինչև այժմ կատարված է այդ գործողությունը, այլ եփած կրիտիկայի կրակով։ Մենք մեր կողմից խոստանում ենք եթե ամենակալ տերը շատ չհամարե այս խոստմունքը և ժամանակ տա մեզ, դնել մի օր մեր ազգի առաջև նորա հինգերորդ դարու հեղինակների գործերը, զօրորինակ, Խորենացին, Եղիշեն, Ղազարը և այլ և այլն-նոր, ժողովրդական կենդանի և հասկանալի լեզվով։

Մեր ազգի դեպի ազգությունը և լուսավորությունը ունեցած