Այս էջը հաստատված է

թյամբ։ Լուսավորությունը այնքան հիմնավոր է, որքան ազատ է և անկախ, ստրկության մեջ չէ կարող լուսավորության ծիլը կանաչիլ։ Սխալ դատողություն է, վաղուց արմատացած մեր ազգի մեջ, թե հայոց կաթողիկոսը կամ առաջնորդքը պիտո է լինեին լուսավորության տնտեսք և սպասավորք․ ոչ Մարկոսը և ոչ Կիրակոսը, այլ ինքը ազգը յուր ձեռքով պարտական է սերմանել, եթե կամենում է մի օրհնյալ և սուրբ հունձ հնձել։Հերիք պատճառ ունեինք շնորհակալ լինելու մեր հոգևորներից, եթե միայն հոգաբարձու լինեին դոքա հոգևոր դպրոցներ շինելու, արժանավոր քահանայք պատրաստելու ազգի համար․ բայց ոչ այնպիսի դպրոցներ, որ կային այժմուս զանազան տեղերում, այլ օրինավոր, մեր ժամանակի կարոտանքը լցուցանող։ Հերիք երախտապարտվելու էինք, եթե հոգևոր իշխանությունը հոգս առներ օրինավոր քահանայք պատրաստելու համար, քահանայք պատրաստելու համար, քահանա ասում ենք, հասկանալով մի այնպիսի պաշտոնյա, որ օր ըստ օրե աստուծու բանին սպասավորելով․ պիտի մխիթարեր և շիներ մեր սիրտը և հոգին։ Մեր կարծիքով մեծ բան է քահանան, կցանկանայինք, որ ինքյանք քահանայք այնչափ հասկանային յուրյանց արժանավորությունը և խորհուրդը մարդկեղեն աշխարհի մեջ, որչափ մեք ճանաչում էինք նորան։ Քահանան պիտի վարդապետե ժողովրդին աստծու բանը․ առանց քրիստոնեական կրոնի ուսման անհիմն է ամենայն լուսավորություն։ Եվ քրիստոնեական կրոնի ուսումը պիտո է բխի Հիսուսի Քրիստոսի աստվածային կենդանարար աղբյուրից՝ Ավետարանից։ Առանց Նոր կտակարանի սուտ է ամենայն քրիստոնեություն․ և մեր ազգին բարոյապես ամրանալու համար հարկավոր էր կարդալ սուրբ գիրք, ուրեմն հնարավոր էր և թարգմանել նորան ժողովրդական, նոր և կենդանի հայախոսությամբ։

323