Այս էջը հաստատված է

մխիթարվին տեսանելով վատթարության դատապարտվիլը բանականության ատենի առաջև։ Թո՛ղ և չարագործ, և եղեռնագործ մարդիկ զգաստանան տեսանելով, որ մի անմերժելի ձայն հետևում է նոցա քամակից, մտանում է նոցա հետ նոցա ամենածածուկ խորհուրդների մեջ և նոցա միմյանց ականջին խոսածը քարոզում է տանիքների վերա։ Դարձյալ փառք աստուծո, որ մեր ազգի մեջ գտանվեցան այնքան ազնիվ մարդիկ, որ ցանկացան մի հասարակաց բերան ունենալ ազգի համար, մի հրապարակական դատաստան, որ միօրինակ հարաբերվում էր և դեպի բարեկամը, և դեպի թշնամին։ Մեք երջանիկ ենք, քան թե մեր հարքը և պապերը, որովհետև չէին կարողացել նոքա յուրյանց օրերում հոգալ մի այսպիսի անաչառ և մաքուր բերան յուրյանց ցավերի և ուրախութենների համար։ Շատերին հայտնի է, թե այս բաները, որ այժմ խոսում եմ ձեր հետ, մեք միշտ խոսած ենք առանձնապես. բտյց թե ի՛նչ է պատճառը, որ ստիպված եմ դեպի լույս հրապարակի հանել այս բաները Հյուսիսափայլի ձեռքով, կիմանաք իսկույն, մանավանդ որ խոսելու բանս շատ ծանոթ է ձեզ։ Քաջ հայտնի է Զեզ, մեծապատիվ պարոն, որ Նոր Նախիջևանի եկեղեցիք արծաթի հաշիվ ու դատ ունեին պ. Խալիբյանց աստիճանավորի հետ, հայտնի՛ է Ձեզ, որ այդ դատը վարում էին եկեղեցիք, այս վիճակի նախկին թեմակալ, այժմյան Աստրախանի վիճակի իշխան, սրբազան Մատթեոս արքեպիսկոպոսի ձեռքով, հայտնի է Ձեզ, որ պ․ մինիստրի հրամանով և նորին սրբազնության արքեպիսկոպոսի կարգադրությամբ առանձին ժողով էր կազմված, Նախիջևանի հասարակութենից ընտրված պարոնների ձեռքով, որոնց պարտականություն էր պ․ Խալիբյանցի, 1848 և 1851 թվականներում թեմակալ առաջնորդին տրված, մատյանների հիման վերա հաշիվ տեսանել այդ պարոնի հետ տեղական մագիստրատի գործակցությամբ ետ պահանջել այդ եկեղեցական արծաթագլուխը։ Ձեզ հայտնի է, որ ժողովը 1856 և 1857 թվականներում օրինավոր պարտք հաշվեց պ. Խալիբյանցի վերա, մոտ հարյուր հիսուն հազար մանեթ արծաթ (150,000), և օրինավոր կերպով փականք դրեց պ. Խալիբյանցի անշարժ գույքերի վերա, որ և պարոն մինիստրը օրինավոր ճանաչելով, քանի-քանի անգամ գրեց պայծառափայլ Ստրոգոնով կոմսին, որ թելադրե Տագանրոգու քաղաքապետին հարկադրել պ․ Խալիբյանցին յուր եկեղեցական պարտքը հատուցանելու մասին։ Ձեզ հայտնի է նույնպես, թե ինչպես խափանվեցավ մի ժամանակ այդ գործի ընթացքը Ներսես կաթողիկոսի ներս մտանելով

326