Այս էջը հաստատված է

այդ գործի մեջ և պ. Խալիբյանցի անհիմք բողոքներով, որոնց այն ժամանակի քաղաքապետը տեղիք էր տալիս մեծ պաշտպանությամբ։ Այսքան բանը Ձեզ հայտնի լինելուց հետո նույնպես պիտի հայտնվի յուր կարգով, թե ինչ կերպով, որպես թե, վերջանում է այդ դատը և ինչ ընթացք է ստանում գործը, որին մի մասնով տեղեկացած կլինիք մինչև այժմ։ Բայց այդ գործի վերջավորության վերա խոսելուց հառաջ, մեր ազգի ընդհանուրի տեղեկության համար, հարկավո՛ր է խոսել այլ գործի սկզբի վերա, որ է այդ արծաթագլուխների անցանելը դեպի պ. Խալիբյանցի ձեռքը։ Չկամինք այստեղ հիշել, թե Ներսես կաթողիկոսը իբրև վիճակավոր առաջնորդ 1832 մինչև 1844 թվականը ի՛նչ հարաբերություն է ունեցել պ. Խալիբյանցի հետ. այդ մի երկար, թեև հարցասիրության արժանի, պատմություն է, որ հասել է մեզ նույն կաթողիկոսի ձեռագիր նամակներով, որ ուղղած էին դեպի Նախիջևանի հոգևոր կառավարությունը, քաղաքական խորհրդարանը և դեպի պ. Խաչատուր Մկրտչյան Խռմաճյանը։ Գուցե մի այլ ժամանակ, բոլորովին այլ հանգամանքների մեջ․․․ երևին այդ նամակները, և մեր ազգը ավելի մանրամասն ծանոթությունք ստանա շատ բաների մասին, որ մինչև այժմ այլապես էր ճանաչե։ Այո՛, մեք խոստանում ենք այդ, եթե հաջողի մեզ տպագրական մամուլի տակ ձգել մի ժամանակ «Մեր տեսած ու լսածը», որ բովանդակում է յուր մեջ մեր ազգի ժամանակակից ճիշտ պատմությունը։ Այսքան պիտի ասել, որ 1844 թվականին Ներսես արքեպիսկոպոսը կաթողիկոսացած՝ Պետերբուրդից Քիշինև վերադառնալով, գրավոր հանձնարարություն արեց պ. Խալիբյանցին ժողովել եկեղեցական ցիր ու ցան արծաթագլուխքը և կարգի բերել այդ բոլորը մինչև յուր գալը։ Այդ նամակով հաշտվել էր կաթողիկոսը պ. Խալիբյանցի հետ պատճառ, փոխել էր յուր հարաբերությունը պ. Խռմաճյանի և ՍեթյաՆ Խաչատուր ավագ քահանայի հետ․․․ Եվ ահա պ. Խալիբյանցը հավաքեց այդ արծաթագլուխքը․․․ և երբ 1845 թվականի հոկտեմբերին, կաթողիկոսը էջմիածին գնալով հանգիպեցավ Նախիջևան, նորա բարեկամությունը պ. Խալիբյանցի հետ ամրացավ կրկին կապով։ Հավաքված եկեղեցական արծաթի որքանությունը հանձնվեցավ վերստին պ. Խալիբյանցին, վերատեսուչ նշանակվեցավ նա եկեղեցական գործերի, երեսփոխանքը հրաման ստացան նորան հասուցանել այնուհետև եկեղեցիների տարեկան եկամուտքր, նորա ձեռք հանձնվեցավ Սուրբ Խաչ վանքի կառավարությունը, նորան հրամայվեցավ ստանալ մոմի մենավաճառության տարեկան գինը։ Այս

327