Այս էջը հաստատված է

կերպով պ. Խալիբյանցը դարձավ մի տեղակալի կամ փոխանորդի նման բան մինչև 1848 թվականը։ Պիտի ասել, որ այդ թվականը ևս պ. Խալիբյանցի ոսկեղեն տարիներից մինն էր, որովհետև շատ հաջողակ էր նա և որպես քաղաքագլուխ*։ 1848 թվականի ապրիլի 7-ին Նախիջևան եկավ նոր նշանակված թեմակալ առաջնորդը և տեղեկանալով հոգևոր կառավարութենից, թե մոտ իբր յոթանասուն հազար մանեթ եկեղեցական արծաթ գտանվում է պ. Խալիբյանցի կառավարության տակ, շատ անդամ լսեց ժողովրդի բերանացի գանգատը և գրավոր խնդիրը այդ արծաթագլուխը օրինավոր կերպով տնօրինելու մասին։ Թեպետ վիճակավոր արքեպիսկոպոսը ուղղակի պարտական էր, որպես լիակատար թեմակալ առաջնորդ, իսկույն հաշիվ պահանջել պ. Խալիբյանցից եկեղեցական արծաթագլխի մասին և տնօրենություն գործել ինչպես հրամայում էին օրենքը (§§ 48, 119, գերագույն բանիվ հաստատյալ կարգադրության 1836 թ. վասն Ռուսսիայի մեջ Լուսավորչական Հայոց եկեղեցական գործերի կառավարության, 451 CT. IX Т. Св. ЗЗК. 1842 ИЗД.), բայց լավ ուսած լինելով կաթողիկոսի ինքնիշխան և անպատասխանատու բնավորությունը, թուղթ գրեց և հարց արեց կաթողիկոսից այդ արծաթագլխի մասին։ Կաթողիկոսը, 1848 թվակ. հունիսի 20-ից 160 համարով, կոնդակ է գրում և մեղադրում է վիճակավոր արքեպիսկոպոսին, «թե ի՛նչպես կարողացար դու մտածել, որ Ներսես կաթողիկոսը արծաթ կարող էր տալ մի մասնավոր մարդու»։ Այսպիսի հանգստյան շարականից հետո պարտականություն է դնում արքեպիսկոպոսի վերա հայտնել ինքյան, թե «ուստի՛ գիտեր նա և ո՛վ էր ասել նորան, թե Ներսես կաթողիկոսը եկեղեցական արծաթ է տվել ումևիցե»։ Այս իրողութենից հետո, արքեպիսկոպոսը պահանջեց պ. Խալիբյանցից հաշիվ և կաթողիկոսի հանձնարարական գիրը, որի մասին ասել էր պ. Խալիբյանցը, թե ունի։ Պ. Խալիբյանցը երկու ամիս ժամանակ կորուսանելուց հետո տվեց առաջնորդին յուր հաշիվը 1848 թվակ.

  • Պ. Խալիբյանցը 12 տարի վարեց քաղաքագլխի պաշտոն, առանց ենթարկվելու

հասարակությանը և առանց հաշիվ տալու, որի գործը մինչև այսօր դեռևս չի վերջացել ե. պ. Խալիբյանցը մինչև այսօր դեռևս յուր տնտեսության հաշիվը չէ ավել հասարակությանը. այստեղ ևս հասարակությունը մեծ պահանջելիք ունի։ Չեմ ասում դեռևս այն. որ այդ պարոնը հասարակության հողի վերա շինվածք շինելով ինքյան էր սեփականել, պատճառելով թե տասնամյա հնությունը (десятилетняя давность) անցել է, և ոչ ոք պահանջել չէ այդ տեղերը, ո՛վ կարող էր պահանջել, մինչդեռ ինքն էր քաղաքագլուխ։ Անցյալ 1857 թվականին կառավարության կողմից կոմիտետ նշանակվելով պարտավորվեցավ պ. Խալիբյանցը, բայց այդ գործը դեռևս չէ ավարտվել։

328