Այս էջը հաստատված է

Ի չափաբերական բանաստեղծութեանց սրբոյս ականաւոր են. «Յիսուս Որդի», «Ողբ Եդեսիոյ», ի պատճառս աւերման քաղաքին ի յարձակմանէ իսմայելացւոց յամին 1144, Պատմութիւն Հայոց և եկեղեցական երգք ի զանազան դէպս։ Յարձակ շարադրութիւնս նորա զառաջին տեղի ունի «Գիրքն կոչեցյալ Ընդհանրական», տպեալ ի Սանկտպետերբուրգ։

Իգնատիոս վարդապետ՝ մեկնիչ Ղուկասու աւետարանի, իսկ Սարգիս վարդապետ առ քաղցրութեան բանիցն և խորին ուղղամտութեան Շնորհալի անուանեալ մեկնիչ կաթուղիկեայց։

Մատթէոս Ուռհայեցի քահանայ, գրոզ պատմութեան խաչակիր զօրաց և թագաւորութեան Աշոտոյ. Պաամութիւն սորա սկսեալ ի 952 թուականէ, աւարտի ի 1132 թուականի, ոճ գրութեանն առ հասարակ պակասեալ ի բուն հին հայախօսութենէ, չունելով զհարթութիւն առաջնոյ հայկաբանից՝ նշմարին և հետք այժմեան նոր հայախօսութեան։

Աւելորդ համարելով մեզ յիշել աստանօր առանց բացառութեան զամենայն հեղինակս որպէս երկոտասաներորդ, նոյնպէս և հետևեալ դարուց, շատանամք յիշելով զգլխաւորս և եթ, յորոց կարեմք արդէն եզրափակել զոյժ և զկարողութիւն գրականութեան մերոյ, ի վկայութիւն ասացելոցս ի մէնջ։ Եւ այսպէս, թողեալ զայլսն, յիշեմք զՆերսէս Լամբրոնացի՝ այր խրոխտ, քաջալեզու և գիտուն յոյն և լատին դպրութեան ի 23-երորդ ամի կենաց իւրոց արժանացեալ վերատեսչական պատւոյ յամի 1179 ի ժողովն Տարսօնի, խօսի զճառ վասն միաւորելոյ զեկեղեցին Հայոց ընդ Յունաց։ ճառս այս արժանի ծանօթութեան ըստ լեզուին ճոխութեան և ըստ իմաստիցն բարդաւաճութեան, տպագրեալ է ի Մխիթարեան հարց, իսկ միւս ճառք նորա ի վերայ Հոգւոյն Աստուծոյ և Համբարձման Քրիստոսի գտանին յամենայն Ճաշու գիրս Հայաստանեայց եկեղեցւոյ: Ոճ սորա և աղդոՒութիւն իմաստիցն պատճառս տայ գոնե մեզ՝ նմանեցուցանել Ղազարայ ՓարպեցՒոյ, առ որոյ տեսանեմք զհատոՒ իմաստից ղեղմունս։ Ի կատարած երկոտասաներորդ դարու Մխիթար առակախօս, մականուանեալ «Գօշ», մտանէ ի թիւ հեղինակաց հայկական դպրութեան իւրով բարոյական առակօք և համախմբութեամբ քաղաքական իրաւանց, հիմնաւորելոց առ հասարակ ի վերայ օրինաց, եդելոց ի Թէոդոսէ և ի Յուստիանոսէ, և ղանազան ճառիւք ի վերայ կարգաց և ծիսից Հայոցս եկեղեցւոյ։

Յերեքտասաներորդ և չորեքտասաներորդ դարս թէպէտ և երևին ի պատմութեան գրականութեան մերում անձինք, որք շատ կամ սակաւ կարկառեն մեզ զերկասիրութիւն իւրեանց, սակայն անհամեմատելի զանազանը ի կորովաբան հայախօսից, որպէս Գրիգոր Սկևռացի՝ աշակերտ