Այս էջը հաստատված է

Վերջապես Նախիջևանի հասարակությունը 1855 թվականին խնդիր տվեց յուր առաջնորդին, պահանջել պ. Խալիբյանցից որպես եկեղեցական արծաթի հաշիվները, նույնպես և նույն իսկ արծաթը, բայց առաջնորդը, ձանձրացած լինելով կաթողիկոսի հետ ասպարեզ մտանելուց, թողեց այդ ժողովրդակույս խնդիրը առանց ուշադրության։ Բայց ժամանակը հասել էր, որ ընթացք ստանա այդ գործը, և այդ ընթացքը ստացավ շուտով հետևյալ կերպով։ Ներսես կաթողիկոսը վաղուց ահա 1852-ից և ավելի ևս հառաջ խլել էր առաջնորդի ձեռքից բոլոր նորա իշխանությունը, ոչինչ բանով չէր երևում արքեպիսկոպոսի առաջնորդությունը, բացի նորանից, որ եկեղեցում հիշում էին նորա անունը։ Այս բաների Վերա հավելացուց կաթողիկոսը պահանջել առաջնորդից և այն եկեղեցապատկան արծաթքը, որ 1848 թվականից հետո գոյանալով դրված էին արքունի գանձարան։ Կաթողիկոսը առանց առաջնորդի գիտության հրաման գրեց թեմական հոգևոր ատենին (կոնսիստորիային), որ սա առանց յուր առաջնորդի վճռին սպասելու հավաքե բոլոր եկեղեցական արծաթքը և հասուցանե պ. Խալիբյանցին, որպեսզի կարողանա ընդհանուր հաշիվ տեսանելու սորա հետ։ Ծիծաղելի պատճառ. ի՛նչ հարկավոր է Խալիբյանցի հետ հաշիվ տեսանելու կամ եկեղեցական արծաթի որքանությունը իմանալու համար, գանձարանում գտանված արծաթը ևս տալ պ. Խալիբյանցին. այդ մի նոր հաշվատեսության եղանակ էր, միմիայն Ներսես կաթողիկոսին սեփական։ Թեմական ատյանը, որ այն միջոցին գտանվում էր Բեկնազարյան Հովհաննես վարդապետի ազդեցության և կառավարության տակ, այն վարդապետի, որ խաչի էր սպասում Ներսես կաթողիկոսից Սարգիս վարդապետի և նորա տիրացուի բարեխոսությամբ, ինչպես ինքը կաթողիկոսը գրեց այդ խաչը տալով, իսկույն տնօրինեց ուղարկել յուր մոտ գտանված թղթերը գանձարանի և արծաթքը, այլև առաջարկեց առաջնորդին, որ սա ևս հասուցանե պ. Խալիբյանցին այն արծաթքը և գանձարանի տոմսակները, որ գտանվում էին նորա մոտ: Վիճակավոր արքեպիսկոպոսը, տեսանելով որ չափից դուրս գնում է բանի համը, հայտնեց այս բոլոր իրողությունը պ. մինիստրին, կցորդելով և Նախիջևանի հասարակության բողոքը և խնդիրը, որ էր պահանջել պ. Խալիբյանցից թե նորա մոտ եղած արծաթների հաշիվը և թե նույնիսկ արծաթքը։ Այլև խրատ ու պատվեր խնդրեց տերության մինիստրից, թե ինչպես արժան էր ինքյան վարվիլ, որովհետև յուր անմիջական իշխանի հրամանը համաձայն չէր տերութենական օրենքներին։ Պ. մինիստրը վերահասություն գործելով այս բաներին, առա

330