Այս էջը հաստատված է

ԱՍՎՈՒՄ Է ԼՍՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մի մարդ ուներ մի կին, որ միշտ կռվում
էր դրացիների հետ, տեսավ մարդը, որ
հնար չկա այս ղալմաղալիցն ազատվելու,
մի ուրիշ տուն շինեց և այնտեղ բնակվում էր:


ՀԱՌԱՋԱԲԱՆ

Արդեն շատերին հայտնի կլինի, որ մեք ճշմարիտ և անխարդախ սրտով սիրելով մեր ազգը, ցույց տվեցինք որ ազգային մատենագրությունը պիտո է լիներ նոր և կենդանի լեզվով, որ կարողանար կամուրջ բանալ ազգի բանակության և գիտության գաղափարների մեջ։ Բայց խոսովանում ենք ցավելով, որ մեր կողմից ճշմարտության դրոշակը բարձրացնելը շարժառիթ եղավ մեր վերա քանի մի կամակոր մարդերից բամբասանք հավաքելու․ սորանով երևում է, որ այդ պարոնները, դեռևս յուրանց տգետ և անտեղի դատողությանը ստրկացած, չեն կարողացել հասկանալ այն հիանալի խորհուրդը, որ ծածկած կա այս գործի մեջ։ Այդ պարոնները փչում են յուրյանց փողը, թե կա չկա, հին լեզուն էր, որ պիտո է լուսավորության սերմունքը հայոց ազգի անդաստանի մեջ ցանելու գործի դառնար․ պատճառ, որ մշակված լեզու էր։ Այս տգետ և միանգամայն խավար դատողությունը այնքան մի ծիծաղելի բան էր, որ եթե մի եվրոպացի բանագետ մարդ հանդիպեր այն գրվածին, որ այս մոլորական կարծիքն հերքում էր, պիտո է չափեր և կշռեր ազգի խորին տգիտության վիճակը, մինչև որ նորա անունով միայն ուսումնականներին մի պարզ և հայտնի ճշմարտություն ապացուցանելու համար պիտո էին այդքան խոսք, վկայությունք և օրինակներ։ Շատ և շատ զարմանալի է, որ այդ հնամոլ պարոնները խոսելու ժամանակին թեև աղավաղ, այնուամենայնիվ նոր լեզվով հայտնում են յուրյանց միտքը։ Սորանով իրանք իրանց ապացուցանում են, որ նոր

335