Այս էջը հաստատված է

լեզուն ուներ կյանք և գործածություն ընկերության մեջ։ Եթե պատահում էր հարցանել դոցա, թե ինչո՞ւ համար հին լեզվով չեն խոսում ընդհանրապես, այլ նոր լեզվով, կլսեիր պատասխան, թե սովորական լեզուն ազգի բերանում այս է, և եթե կամենային հին լեզվով խոսել, այդ անհասկանալի էր ժողովրդին։ Այս պատասխանը արդար էր և ճշմարիտ․ բայց արի քննենք, թե ինչ է պատճառը, որ այդ պատվելի պարոնները ինչ ժամանակ կամենում էին յուրյանց միտքը գրի միջնորդութենով հայտնել, իսկույն այն մի ժամ հառաջ սովորական խոստովանյալ լեզուն կպղծվեր, և անհասկանալի նոր ժողովրդին հին լեզուն կգար հանդես, մինչև որ կամենում էին մինչև ետին շունչը պատերազմիլ և ճշմարտությունը չխոստովանել։ Սորա պատճառը մեզ քաջ հայտնի է, և այդ պարոնները իրանք ևս գիտեին, որ գիտենք. բայց որովհետև մինչև այժմ հանդես չէինք բերած, այժմ պիտո էր հանդեսով ցույց տալ, որ հաստատվեին յուրյանց կարծիքի միջում, թե յուրյանց կամակորության աղբյուրը մեզ քաջ հայտնի է։ Այդ պարոնները անուսումն մնալով և ամենևին ծանոթություն չունենալով եվրոպական բազմաճյուղ լուսավորության մասին, յուրյանց անունը մի անուսումն ազգի մեջ, ինչպես հայոցն է, հանդես հանելու համար խռկել են յուրյանց ուղեղի մեջ քանի մի հին լեզվի մեռյալ բառեր և այս դարձել էր նոցա համար մի սյուն (թեև շատ խախուտ), որից թիկն տալով կամենում են յուրյանց կանգնելը շինեն հաստատուն և տևողական. այժմ այդ պարոնները եթե խոստովանեին ճշմարտությունը և համաձայնեին, որ հին լեզուն մեռյալ լինելով՝ ազգի լուսավորության ճանապարհ չէր, այլ պիտո էր նոր լեզվով գործ կատարել, անտարակույս այն սյունը ցած կգլորվեր, յուրյանց կանգնելը սյունի նման կլիներ գետնի երեսին թավալ գալ։ Ահա այս անձնապահությունն էր, որ հարկադրում էր սոցա պարիսպ քաշել ճշմարտության ջրի ընթացքի հանդեպը, ապա թե ոչ՝ ամենևին հակառակելու տեղիք չկար այն բանի միջում, որ պիտո էր ազգի հետ մտածել և խոսել այն լեզվով, որ նորան հասկանալի էր։ Մեք երկար ժամանակ փորձելով ճանաչեցինք այդ հնամոլների ցանկությունը, որ կամենում են, թե մեք նորանց արհամարհենք։ Ահա սորանով հասած թող ճանաչեն յուրյանց այդ ցանկությունը, և եթե աղբյուրը պիղծ էր մեր աչքումը, ո՞րչափ ևս այն ջուրը, որ նորանից բխում էր. ուրեմն նույն արհամարհանքը ամենայն րոպե հասանում է և պիտո է հասանի և՛ դեպի նոցա անհիմն բամբասանքը, և՛ երեխայական դատաստանը։ Իսկ մեք անխարդախ սրտով սիրելով ազգը, երբեք ետ չենք կենա, որչափ ամենակալ տերը կշնորհե մեզ կա

336