Ներսիսի Լամբրոնացւոյ, սորա ժամանակակից Մխիթար Անեցի, Արիստակէս՝ հեղինակ քերականութեան և համառօտ բառարանի հայկական լեզուի։ Յովհան Վանական, Վարդան Բարձրաբերդեցի, Կիրակոս Գանձակեցի, Վահրամ Եդեսացի՝ քարտուղար Լևոնի Արքայի Հայոց։ Յովհան Երզնկացի Պլուզ, որ մանաւանդ յայտնի ի հանդիսի հայկական դպրութեան մեկնութեամբ քերականութեան, և աստղաբաշխական գիտութեամբ, զորմէ գրեաց ի խնդրոյ իշխանին Վրաց Վախթանկայ և եպիսկոպոսին Տփխիսայ յամին 1284։ Ի սմա դադարեալ տեսանեմք զոճ հայախօսութեան Խորենացւոյ և Եղիշէի։ Ստեփանոս Օրբելի պատմաբան, որ յաւէտ ի յարգի է վասն ճշգրիտ ժամանակագրական ծանօթութեանցն, զորս առ նմա գտանեմք. երևին և ի գրածս սորա հետք այժմեան նոր հայախօսութեան։ Գրիգոր է կաթողիկոս Հայոց՝ նորոգիչ տովմարի մերոյ ըստ տովմարի Յունաց և Լատինացւոց։ Յաւուրս սորա ծաղկի Խաչատուր վարդապետ Կեչառացի, երգիչ եկեղեցական շարականաց։
Հայկականս դպրութիւն կենագործեալ յունական հոգւով, երբեմն երբեմն յընթացս ամբողջ ութն կամ ինն դարուց, այն է սկսեալ ի հինգերորդէ մինչև ցվախճան երեքտասաներորդ դարու, պերճացեալ ընտիր հայախօսութեամբ կործանի ի սպառ ի չորեքտասաներորդ դարու, զի ի հնգետասաներորդ դարուն միայն Թովմա վարդապետ Մեծոփեցի ճառէ զանցս աղետից անցելոց ընդ Հայաստան, յարշաւանաց Լանկթամուրայ, որ անշքացոյց գոգցես զԱրևելեանն Ասիա։ Յայրիացեալն Հայաստան և ի թագաւորութենէ, և՜ ի մատենագրաց, ինչ ոչ տեսանեմք այնուհետև, բայց եթէ հարուած վերահաս յասպատակութեանց Թաթարաց և այլոց հետ զհևտէ, յորս էանց զչափ անգթութեան առաւել քան զամենեսին դժոխածինն Լանկթամուր, որ ճակատ յարդարեալ ընդդէմ Խաչին Քրիստոսի՝ կործանեաց զեկեղեցիս, յաւարի առ զանօթս սպասահարկութեանց, գերփեաց զբնակիչս և զամենայն մատեանս եղեալս յաշխարհին Հայոց՝ կապեաց յանել աշտարակի ի հայրենի քաղաքի իւրում ի Սմրղանդ, հրաման տուեալ մի ումեք համարձակիլ հանել անտի զգրեանն, որպէս աւանդեն մեզ յիշատակագիրք ժամանակին։ Անիշխանութիւն Հայաստան աշխարհի յանուսումնութենէ և յանդաստիարակութենէ յառաջացեալ և արմատացեալ անմիաբանութիւն Հայոց՝ յամենայն բարի գործս, անխորհուրդ, յիմարական նախանձ սոցա առ միմեանս, կրկնապատկէ զցաւ և զվիշտ Հայաստանի, այն որ երբեմն յաւուրս Արամայ նահապետի իւրոյ հրովարտակ առնէր ընդ ամենայն սահմանս պետութեան հայկականաւ վարել լեզուախօսութեամբ, այժմ ենթարկեալ յեղափոխութեանց ժամանակին, ստիպի ինքն կորուսանել զնուիրականն