նավոր և դորանից է, որ հասել է այս ողորմելի վիճակին։ Այժմ հարկավոր էր ձիավորվիլ․ ոտանավորով ոչինչ չի հառաջանա։ Երանի՜ թե դորա գրողներն կենդանի և աոողջ ականջ ունենային այս խոսքերը չսելու, որ ասվում է լսվելու համար։ Պատճառ, ազգը լուսավորելու համար հարկավոր չէր ոտանավորներ և ոչ խրթին և հին հայախոսություն, որ 19 դարու տգետ մարդերի միմիայն պարծանքն էր. այլ պիտո է տալ ազգի մանուկներին և ընդհանրապես բովանդակ ազգին այնպիսի ուղիղ գաղափարներ գիտությունների վերա, որպիսի տեսողութենով լուսավոր էին Եվրոպայի բարեբախտ բնակիչքը։ Միտքը, բանականությունը տեսութենով և կենդանի գաղափարներով կլուսավորվի, այս էր նորա ներքին օգուտը․ իակ այդ մեքենապաշտությունքը, որ հառաջանում էին տգետ մարդերի մեջ կապիկի նման աշխատ լինելով նմանեցնել յուրյանց գրածը Եղիշեին կամ Խորենացիին. այդ մի այնպիսի խելագարություն էր, որ եթե յուրյանցից ևս հարցանեիր, չուներ պատասխան․ թող որ մինչև հիմա իսկ այն հեղինակների գրածը ոչինչ արդյունք չունին հառաջացուցած ազգի մեջ։ Այդպիսի ձգտողությունքը ոչ այլ ինչ էին, բայց եթե մոլեռանդ թռիչք երևակայության, որ գիտե ոչնչից գոյացնել հոյակապ ամբարտակներ, մինչ իրողապես հորի միջում էր ինքը: Թող հայոց մանուկը սովորի յուր մայրենի լեզվով ազատական գիտությունները, թող նա այն աշխատությունը, ինչ որ գործ է դնում հին և մեռյալ լեզուն սովորելու համար, գործ ածե հարկավոր գաղափարներ ստանալու մասին։ Չէ պիտո նորա հինգ գդարու հայախոսությունը, այդ նորան հաց ու ջուր չի տա, նոցա հարկավոր է գիտությունը, որը կարող է ստանալ նոր լեզվի միջինորդութենով, որ կյանք և կիրառություն ունենալով ընկերության մեջ, այլև ուղ և ծուծ ունենալով՝ կարող էր հյութ և արյուն դառնալ և սնունդ տալ հայոց տկար զավակներին։ Այս բաները խոսելուց հետո եթե պատահելու լինի մեզ տեսանել այդ հնամոլ պարոնների կողմից անդարձ կամակորություն, ուրիշ ոչ այլ ինչ կարող ենք եզրափակել, այլ այս միայն, որ այդ մարդիկը մեռուցանելով յուրյանց խիղճը, կամենում են պատճառ դառնալ, որ հայոց մանուկների տարաբախտ վիճակը, որ սկսած 1300 տարից տևում է մինչև այսօր, շարունակվի հազարավոր տարիներ և սորանից հետո, սորա համար, որ միայն այս պարոնները յուրյանց աննշան կյանքի մեջ յուրյանց անունը հին և մեռյալ լեզվի արձանի վերա կարողանան դրոշմել: Թեև այս ողորմելիքը չգիտեն, թե Ուռանոսի փոքր որդին՝ Դիտանեցը երդում է կերած ոչնչացնել այսպիսի անպիտան որդիները, բայց կարող է այս որդիքը փրկելու ջանք դնելով՝ նախ և հառաջ այդպիսի
341