Այս էջը հաստատված է

ԱԶԳԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՔ

Տասն և ութերորդ դարու վերջումը, մինչ Ղրիմը ընկնելով Ռուսասիական թագավորության գիրկը, մեր սիրելի հայերը, ազատվելով թաթարների բռնակալության լծից, գաղթում էին դեպի Դոն գետի ափը և Նախիջևան քաղաքը շինելով սկսանում էին մի փոքր ազատ շունչ առնուլ, նախախնամության ձեռքը քաղցրացնում էր աշխարհի մի հեռավոր մասնում— Հնդկաստանի մեջ— բարեպաշտ հայերի սիրտը, օգնություն հասուցանելով այդ նորաշեն քաղաքին: Հայերի կյանքը, նոցա դրությունը աշխարհի երեսին, արդեն մի մեծ շարժառիթ է այսպիսի անձնազոհ оգնութենների, եթե միայն ազգի անդամքը կարողություն ստանային հասկանալու յուրյանց անձը և յուրյանց ազգը։ Թեպետև փոքր և շատ փոքր երևում են մեր ազգի մեջ այդպիի մարդիկ, այնուամենայնիվ երևել են և երևում են և չէ կարելի իսպառ ուրանալ: Մեծ ցավը այն է, որ շատ անգամ գործը պատշաճավոր ուղղություն չստանալով չէ հասել յուր ուխտյալ խորհրդին։ Այս մեր ընդհանրապես խոսակցությունը առիթ ունինք մի փոքր պարզելով շոշափելի կացուցանել մեր ընթերցողներին։ Նոր Նախիջևանի հայերը ողորմելի խեղճությամբ բնակություն հաստատելով Ազովի մոտ, Դոնի ափում, կորուսանելով յուրյանց հարստությունը, շատերը նոցանից և ապրուստի հնարը, պատերազմական ծուխի և թափառական ճանապարհորդության փոշիների մեջ, երկար ժամանակ կարողանալու չէին ուշ դարձուցանել յուրյանը կյանքի խորհրդի հերա, երկար ժամանակ պիտո է ամրացնեին յուրյանը նյութեղեն ոտքերը, որ այնուհետև կարողանային գնալ բարոյականի և իմացականի քամակից, ըստ որում հոգին առանց մարմնի չէ կարող գործ կատարել նյութական աշխարհումս։ Այս ողորմելի դրությունը ազգի, նորա արտասուքը և աղաչանքը մոռացված չէին նախախնամության

345