աթոռի առաջև. ազգի թշվառության լուր կսկծեցուցել էր շատ ազնիվ սրտեր աշխարհի ամենայն մասներում գտանված հայերի մեջ, և ահա երևում են մարդիկ, որ կամեին սրբել յուրյանց ազգակիցների աչքի արտասուքը մխիթարել նորանց որպես թե ասելով. Սիրական եղբարք, դուք, եթե անձամբ անձին հանդիսակից եք գտանվել այդ թշվառութեններին, եթե նեղության գավազանը անխնա չարչարել է ձեզ, մեք ևս անբաժան չենք գտանված ձեր վշտերին և ցավերին, հոգեպես։ Մեր սիրտը շատ անգամ զարկել է ձեր համար, շատ անգամ արյունով լցվել է ձեր համար։ «Սիրական եղբարք, դուք մեր անբախտացած գերդաստանի արյունակից անդամք, մի՛ հուսահատվիք բոլորովին, դուք կարեկցություն կգտանեք ձեր եղբայրակիցների մեջ․ մեք բաժանորդ լինելով ձեր վշտերին, արդեն բաժանորդ կացուցանում ենք ձեզ մեր հնարներին, որով օրհնել է ամենակալ տերը մեր ձեռքի վաստակը»։ Մեր բարեպաշտ ազգասերքը, յուրյանց հոգու լեզվով, ահա այսպիսի խոսքեր խոսելով, կտակներ ավանդում էին Նախիջևանի լինելոց դպրոցի, եկեղեցիների, աղքատանոցի և հիվանդանոցի անուններով․ մշտնջենավոր ժամանակով պարգևում էին յուրյանց գույքը այդ աստվածահաճո շինութենների համար, անմահացնելով յուրյանց խնկելի հիշատակը յուրյանց առաքինի գործերի մեջ։ Այս առաքինի հայերից գլխավորն է հիշատակի արժանավոր Մասեհ Բաբանջանյան կամ հասարակ կոչմամբ Աբդալմասեհ Մարտիրոսը, որ երկու կտակով (մինը 1794 մայիսի ՅՕ֊ից, իսկ մյուսը 1795 ապրիլի առաջին թվականից) ավանդում է յուր անշարժ գույքը Նոր Նախիջևանու դպրոցին և այլ աստվածահաճո շինվածների։ Նորա ժամանակակից զանազան մարդիկ նույնպես չեն մռռանում Նախիջևանը, այլ քրիստոնեավայել բարի նախանձով հետևում են նոցա օրինակին։ Այդ այն խնկելի մարդերի բարի խորհուրդը հասանո՞ւմ է յուրանց վախճաՆին. արդյոք Նախիջևանը հոգաբարձու լինում է այս գումարըխելացի կերպով ձեռք բերելու և խելացի ճանապարհով գործ դնելու ազգի պիտույքների վերա, ահա խնդիրը։ Արդեն վաթսուն տարին լրացած՝ դեպի յոթանասունն է գնում, բայց նախիջևանեցոց համար այդ արծաթքը և ավանդությունքը համարվում են մի արաբական վիպասանության նման բան։ Նախիջևանցիք լսել են, թե կան այդպիսի ժառանգությունք, հասկանում են, որ ձեռք բերելով այդ կարողությունը, հնար ստանալու են մի մեծ բարոյական (իհարկե դեպի լավը) հեղափոխություն գործել յուրյանց հասարակության մեջ, բայց մի աններելի թուլությամբ անհոգացած են մինչև
346