Այս էջը հաստատված է

զգում ենք մի մեծ ցավ մեր ազգի շատ վնասակար անհոգության վերա։ Ջերմ սրտով աղաչում ենք ամենակալ տերը, որ նա խնայելով Նախիջևանի հասարակությանը, հառաջացնե նոցա մեջ մի գործունեության եռանդ այդ արծաթագլուխքը ձեռք բերելու և նոցանով յուր բարոյական վիճակը բարվոքելու։ Առաջին հոգաբարձությունը, որ պիտո է առներ Նախիջևանը, էր պատշաճավոր կերպով վերահասություն գործել, թե ինչպես է մինչև այսօր ստանալի գույքի վիճակը, ո՛րքանի հասանում է բոլորի գումարը, ուր և ո՛րի ձեռքում գտանվում են ներկայումս։ Թեպետև այդ բաների մասին գրավոր կարելի է խոսք ու զրույց բանալ տերության դեսպանության ձեռքով, բայց, ինչպես իրավագետ մարդիկ, որոնցից խորհուրդ ենք հարցուցած, ասացին մեզ անկեղծությամբ, թե կարճ ճանապարհով այդ բոլոր տեղեկությունքը ստանալու համար հարկավոր է, որ հասարակությունը մի բանագետ և հարազատ մարդ ընտրե յուր միջից և ուղարկե նորան արևելյան Հնդկաստան օրինավոր վերահասություն գործելու համար։ Մի այդպիսի պարոնի ճանապարհը կլինի Նախիջեվանից Կոստանդնուպոլիս, Կոստանդնոլպոլսից Ալեքսանդրիտ (Եգիպտոս, Մըսըր), Ալեքսանդրիայից Սուեցյան պարանոցով, Կարմիր ծովով Հնդկաստանի ծովահայաց Բnմբшյ քաղաքը, կամ մի փոքր հեռի, Կալկաթա: Այս ճանապարհորդությունը՝ գնալը, այնտեղ մնալը և վերադառնալը, կտևե գո՛նե վեց ամիս, գնացողը ծախս կունենա մոտ 3000 ռուբլի, մի փոքր պակաս կամ ավելի։ Երբ բոլոր ծանոթությունքը ստացել էր Նախիջևանը յուր պատգամավորի ձեռքով, ապա կարող է անմիջապես Տագանրոգու քաղաքապետի, Նոր Ռուսսիայի կուսակալի և ներքին գործերի նախարարի ձեռքով խնդրել տերության հաճությունը, որ արտաքին գործերի նախարարը անգլիական դեսպանի, Անգլիո կառավարության ձեռքով պահանջե այդ արծաթագլուխքը։ Նախիջևանը, ինչպես նաև ուրիշ հայաբնակ քաղաքները, կարոտ էմի հիմնավոր ազգային աշխարհական ուսումնարանի, որի տերը լինելու էր ինքը՝ անմիջապես ազգը, առանց դիմելու դեպի հոգևոր մարդերի գործակցությունը, ըստ որում, ինչպես քանի անգամ ասած ենք, նեղ է նոցա հանդեսը այդ բանում, և այժմյան լուսավորյալ ազգերից ո՛չ մինը չէ հասել յուր լուսավորության ներկա աստիճանին, հոգևոր դաստիարակների ձեռքով (տե՛ս Հյուսիսափայլ, առաջին տարեգնացք, 1858, հունիս, համար 6, երես 475 և հոկտեմբ., համար 10, երես 310)։ Մեզանից հառաջ ազգերի կատարած փորձը պիտո է մեզ խրատ և օրինակ լինի։

348