ստատն, կտակն և կտակակատարքն և սամատեարքն, այսինքն ի նմա յիշեալ պատուէրն և երեք կտակակատարքն և երեք սամատեարքն, թողում դարձեալ մնալ հաստատուն առ ի կառավարել և ի ժառանգել զմիւս տներն և ստատն ըստ ցուցմանն և ըստ բաժանմանն, որ ի նոյն կտակին տեսանի: Յետ այսորիկ և վասն մեծի կասկածանացն, զոր ունիմ ի նենգաւոր և ի յանդադար թշնամեաց իմոց, ահա զյիշեալ եկեղեցւոյ սահմանակից իմ տան հիւսիսային կողման զորմն և յորմոյն իմոյ անտի մինչև ցյիշեալ սուրբ տաճարի որմն որ եկեղեցւոյ գաւիթն է, զնորին իսկ ձևն և զչափն աստ ի ներքոյ նշանաւորում եմ ըստ այսմ և վասն ապագայ ապահով մնալոյ իմ ստատին և ի տանցն և այլն, և եմ վասն միամտեալ գնալոյ առ տէր։ ԶՆոր Նախիջևանու բարեկարգութեանց կառավարիչսն և կամ զնոցա օրդնին ի վերայ իմ կտակակատարաց առ իմ կտակակատարութեան գործոյն մշտնջենաւորական էմին և ինձ տեղակալ հաստատեմ ահա ըստ ամենայնի. այս ինքն յիշեալ կառավարիչքն և կամ նոցա օրդնին իմ կտակակատարաց զգործսն առ իմ ստատն քննեսցեն և զամենայն իմ կտակիս ներհակ և իմ ստատիս վնաս գործ ինչ յորժամ տեսանիցեն, տիրաբար արգելցեն և աւերեսցեն և ի հարկաւոր ժամանակի կարողութիւն ունիցին առանց հարցանելոյ միւս սամատեարցն և կտակակատարացս իմ, ինքնիշխանաբար ներհակել իմ ստատիս վնասողացն և ոսոխացն, և ի դատաստան մտանել և մինչև յԵւրոպ ևս ապել առնել. Եւ ի յայսպիսի պատահմունս ամենայն մանրամասնաբար խսեպելով եղեալ խարջն, որքան մապլաղ, որ խարջած լինիցին, եթէ մինչ ի քառասուն հազար ռուփի ևս իցէ իւր անցեալ ժամանակաց մուդաթովն, յիմ տների և յիմ ստատի եկամտիցն պարտական են հատուցանել իմ կտակակատարքն , որպէս և ահա պատուիրեմ յիշեալ իմ երեք կտակակատարացն տալ անպատճառ։ Եւ վասն բարեպէս բերելոյ զամենայն հարկաւոր գործսն և կամ զգանգատն և զյանդիմանութիւնս իւրեանց յայտնելն ի դատաստանի աստ ի ձեռն իմ վեքիլ Վիլեմհիկ և Բենջեմն թառներին և ի ձեռն միսդր Բարօս և Շայ կօնսլերացն յառաջասցուցեն: Նույնպէս և իմ հաւատարիմ հեթանոս Մօհանայ բաբուն և իմ սարքար Պալիչերեն Դէյն, ամսական վարձիւք պահեսցէ յիշեալ իմ տեղակալ օրդնին ի սպասու իւր, քանզի սոքա են տեղեակ իմ ամենայն անցիցն։ Ես ահա առ այս զերկուս թուղթս գրեալ ի մի յօրինակ ի ներկայութեան վկայիցն ստորագրեցի, կնքեցի և յանձնեցի յիշեալ Տէր Ստեփանոս Տէր Յարիւթիւնեանին: Այսւո ամենայնիւ զայսոսիկ ինձ պարգևողին Աստուծոյ մատուցանեմ փառս և երկրպագութիւնս անգրաւ յաւիտենիւ ամէն։ Եղև յամի Տեաոն 1795, Ապրիլի ամսոյ մինն ի Կալկաթա;
ՀԱՄԱՐ 3
Յանուն հօր եվ որդւոյ եւ հոզւոյն սրբոյ ամէն.
Կտակ յետ մահուան հաստատուն է որպէս հրամայէ սրբազան
Աոաքեալն Պօղոս.
Արդ ներքոյ ձեռնադրող կեսարիացի Մահտեսի Ցակոբի որդի Եղիէս, ծնեալ ի քաղաքն կոչեցեալ Հալաբ, ազգաւ հայ և ի դաւանութենէ բազմաչարչար Հօրն մերոյ Սրբոյն