Հարիւր և յիսուն ռուպլի Հալաբայ եղեալ աղքատաց ողորմութիւն:
Հինգ հարիւր ռուպլի սրբոյ էջմիածնայ աթոռոյն նուէրք:
Հինգ հարիւր ռուպլին Երուսաղէմայ:
Ութ հարիւր ռուպլի Հայրապետայ վանին։
Ութ հարիւր ռուպլի Լիմու։
Ութ հարիւր ռուպլի Կտուց։
Ութ հարիւր ռուպլի Նոր Ջուղայու կուսանաց։
Ութ հարիւր ռուպլի Հալաբայ երկու սուրբ եկեղեցեացն: Այսինքն՝ սուրբ Քառասուն մանկանց և սուրբ Աստուածածնայ:
Տասն հազար ռուպլի համահաւասար կիսելով, հինգ հազարն սրբոյն էջմիածնայ և հինգ հազարն Նոր Նախիջևանայ տպարանումն մնասցէ իբրև հիմն մշտնջենաւոր նոյնոյ տպարանացն այսու դաշամբ, ինչ գիրք որ հարկաւոր լինիցի, զնոյնն նոյն դրամով տպեսցեն առ ի յիշատակի իմոյ և ծնողացս և յետ այնու տպեցեալ գրքերոջ վաճառի բավանդակութիւնն յետս դարձցի առ տպարանն որպէս մայր դրամոյ և շահն ի վաճառմանէ տպեցեալ գրքերոջ ժողովեսցի և ամե յամ ի վերոյ դպրատանց մանկանց ծախել և յայսցանէ մասն ինչ հանել ծախոյ հանդիսաւոր պաշտօնի՝ օր մի ի միոյն տարոջ տէր ողորմեա հայցելով առ ամենագթած արարչէն թողութիւն մեղաց և փրկութիւն հոգւոյ, ամեն: Քսան հազար ռուպլի, վերոյ տասն և ինն հատորին բովանդակութիւնն, որ առանց ոչ ինչ պատճառ բարւոք կերպիւ հատուցումն եղիցի։ Չորրորդ, ամենայն զատ զուտ մնացեալ վաթսուն հազար հինգ հարիւր քառասուն ութն (60548) ռուպլին ի վերայ տասն և երկու բաժնոյ թողում ժառանգութիւն նախ առ կտակակատարին իմոյ, եղբայրակից պարոն Վարդանին և ապա երկու հարազատ եղբարցս Յովհաննէս և Գէորգին նաև մայր Սիրուն Գուլին և քոյր Մարիամին այսու բաժանմամբ, զի կտակակատարն իմ ընկալցի չորս բաժին. վեց բաժին երկու հարազատ եղբարցս համահաւասար, ֆի ոմն՝ երեք բաժին և մնացեալ երկու բաժինն՝ մայր և քվերոյն իմոյ, ֆի ոմն՝ մին բաժին. այսպէս բաժանելով յամենու բաժինն. վասն ապահովութեան ապագայ պատահմանց յանձնվի Մադրու որբոց սնդուկին և մնասցէ վաշխի, մինչև ի նոցանէ լինիցի հոգացողութիւն տանելոյ առ իւրեանց, բայց կտակակատարն իմ ոչ երբեք յապաղէ յայտնելով նոցա զկերպն և զաջողակ ճանապարհն, որով նոքա կարող լինիցին ամենայն հեշտութեամբ ստանալոյ և յետ ստանալոյն ամենայն ուրախութեամբ վայելեսցեն ըստ կամաց և ըստ հաճոյից իւրեանց։ Հինգերորդ, նախ քան զմահն իմ, եթէ ի վերն չորրորդ հատորում յիշեցեալ ժառանգորդացս մահ պատահիցի, յայնժամ ժառանգութիւնս զոր տուեալ եմ նոցա, փոխարկվի այսու կերպիւ որպէս ի վայր։ Բաժին հարազատ եղբարցս, թէ օրինաւոր ուստր և կամ դուստր զաւակ ունիցեն նոքա, լինին ժառանգ ինձ փոխանակի ի տէր հանգուցեալ հօրն իւրեանց. ուստր զաւակն երկու բաժին և դուստր զաւակն մին բաժին ընկալցին, որքան որ զաւակ և իցէ. եթէ զաւակ ամենևին չիցէ ի Տէր հանգուցեալ որ մին եղբօրս, յայնժամ բաժին նորա միւս եղբայրս գտանէ, բայց նախ պարտ է տալ հինգ հազար ռուպլի միոյ տեղւոյ տպարանի, որ ննջեցելոց անուան դիրք տպվի՝ ըստ կերպի իմոյ կողմանէ վերն երրորդ հատորի յատկութենում դրեցելոյս։ Բաժին մօրն իմոյ չորս բաժին լինիցի. մին բաժինն յանձնվի Հալաբայ սուրբ քառասուն մանկանց եկեղեցւոյն, որ նոյն դրամիցն յամեն շաբաթում օր մի պատարագ