Այս էջը հաստատված է

մատուցանվի վասն թողութեան մեղաց ննջեցելոյն. մին բաժին քոյրս ստանայցէ և մնացեալ երկու բաժինն երկու հարազատ եղբարցս օրինաւոր նախկին զաւակացն նոցա ուստեր կամ դստեր՝ ֆի ոմն մին բաժին։ Բաժին քուերս թէ օրինաւոր ուստր և կամ դուստր զաւակ ունիցի, նոյնքն ստանայցեն այսպէս. ուստր զաւակն երկու բաժին և դուստր մի բաժին, որքան որ զաւակ և իցէ։ Բաժինն կտակակատարոյս՝ թէ ունիցի օրինաւոր նախկին արու զաւակ երկու բաժնէն մին բաժինն ստասցէ և միւս մին բաժինն երկու հարազատ եղբարցս նախկին արու զաւակացն նոցա. թէ ունիցի ոչ, իւրեանք ընկալցին, այլ եթէ կտակակատարս ևս ունի ոչ, մին բաժինն սրբոյ էջմիածնայ տպարանումն մնասցէ, ի Տէր հանգուցելոյն անուան՝ ըստ կերպի իմոյ կողմանէ վերն երրորդ հատորի յատկութենում գրեցելոյս և մնացեալ երկու բաժինն երկու հարազատ եղբարցս թէ ունիցին օրինաւոր նախկին արու զաւակ, այլ եթէ ունիցին ոչ, ուրեմն ինքեանք ընկալցին։ Վեցերորդ, իմոյ հայրենական մնացած իմ բաժին ժառանգութեանն զոր պիտի գտանեմ, բայց զի լուեալ եմ զանցեալ տարաբախտութիւնն եղբայր Յովհաննէսին, որոյ վասն բոլորովին ընծայ թողում միայնակ նմա և մի՛ ինչ պահանջմունք ունիցին ի նմանէ եղբայր Գէորգն, և կամ քոյր Մարիամն։ Եօթներորդ, կտակումն եղեալ ասացեալ դաֆտերիս փակածի յատկութիւնն ցոյց կտայ թալապի չորրորդ հատորում միոյ քաթի բալանս տաջիկս տասն և չորս հազար ութ հարիւր քառասուն և մին 14841 փարդաւ քաղաթ դրամ, և որոյ քաթի անուանակոչութիւնն այ բարեկամի կամ թէ իմ յանձնարարութեան, ում ունեցածի քաթէն այ, քաթէս այս վերաբերի կտակակատար և եղբայրակից պարոն Վարդանիդ, որպէս իսկ գիտես և քոյդ ասացածովն նոյն քաթում եղած 1425 հատ եափանի ոսկէ դրամի դին 10687 ½ փարդաւն ուղարկել Կալկաթայ Տեր Ստեփաննոս Յարութիւնեանի ձեռն, որ պարոնին քաթումն թալապ ևս ունիմ դրած և մնացեալ քաթէն բալանս 4153 փարդալ քոյդ ջուքամում ինձ հետ տարայ որ Աստուծով անվնաս Կալկաթայ հասանելէս հանդերձ յիշեալ եափանու ոսկէ դրամի վաճառովն զոր ինչ որ գտանեմ Տէր Ստեփաննոս Յարութիւնիցն, միաւորած ընդ իմ ապրանաց բաժին գննի և մի և նոյն ջուքամում կգոյ տեղս ետ վաճառվելէն յամենու բաժինն ըստ իւրաքանչիւր տիրէ։ Ութերորդ, կտակումս յիշեցեալ ստացուածքէս դուրս ունիմ հինգ ծառայ որոց անուանքն Բասդայ և իւր քոյր Լէնչի, հանդերձ կնքով պիաթօյ օրէսթոս ևս Լամաթ. սոցա գինն Եալջիս քաթումն թալապ ամ գրել, վասնորո յետ մահուանէս կատարեալ ազատութիւն ստասցեն և ստանալով ի ստացուածքէս ֆի ոմն քսան 20 ռուպլի երծաթ դրամ. այլևս ունեցածս Սուֆիայ անմաւոր աղախինն քինչ դատաստանաւ ամենայն տվել և թողլով վասն ապրելեաց մին տուն հանդերձ երկու աղածին և ընդ նմին իւր ունեցած բոլոր զգեստ զարդ և դրամն մի ոք իշխեսցէ բառնալոյ ի նմանէ, քանզի նոյնոյ գինն չէ ի մէջ ստացուածիս և հարկանայ յետ մահուանէս վերստին ունիլ ի ստացուածէս և հարիւր յիսուն 150 ռուպլի արծաթ դրամ և առանց ոչ ինչ պատճառի հատորս այս կատարելն կխնդրեմ։ Իններորդ, որպէս յայտ այ կտակակատարիդ ունենալն իմ զԳնուսցի մի մանուկ Սէթ կոչեցեալ զոր ինձ յետ տանումամ և ի յօրէ այնմանէ զինչ գնեալ եղէ նմա յօժարացայ առնելոյ հոգևորդի ինձ և այժմս, թէ կենդանի մնացի մինչևի Մադրաս կամ Կալկաթայ հասնելն, նախ քան զամենայն՝ մկրտելոց եմ նորա նոյնոյ անուանակոչութեամբ և յետ այնու ընդունելոց եմ իբրու հոգևորդի, վասնորոյ խնդրեմ հարկիւ ի ժառանգոր

358