Այս էջը հաստատված է

դացս, զի իւրեանց ստացած ժառանգութենիցն ֆի հարիւրեն երկու թողուն նմա իբր ժառանգութիւն յինէն և զայս պարտ է կտակակատարն իմ առնել ի ժամ բաժանման զստացուածքն և զոր ինչ որ բովանդակվի, յանձնեսցէ Մադրասայ որբոց սնդուկին, այսու դաշմամբ, զի վաշխի մնասցէ անդ մինչև ի տասն և հինգ ամ ժամանակաւ, սկսեալ կտակոյս թարիղիցն և ի լրման ժամանակին վաշխով յանձնվի նորա և նա պարտ է յայս միջոց ժամանակի կեալ հնազանդ և ի ներքոյ պահպանութեան կտակակատարոյս և կտակադրել հարկայ ունիլ հետևողութիւն ուսման նորա, ի պատճառի զոր ես սիրեցի և սիրեմ նոյն գունօք և ինքն պարտ է սիրել և ամենայն հետևողութեամբ ջանալ բաութեան, այլ եթէ գուցէ կենդանի չմնայ և մինչև ի ժամ ստանալոյ զդրամն, յայնժամ նոյն դրամն հանդերձ վաշխովն, որքան որ բովանդակվի, երիս բաժին լինիցի, մին բաժին սուրբ էջմիածնայ, մին բաժին սուրբ Երուսաղեմայ և միւս մին բաժինն՝ Նոր Նախիջևանայ դպրատանց, այնպէս բաժանելով յամենու բաժինն, ըստ ժամանակին հասանիցէ ըստ իւրաքանչիւր տեղոյ: Տասներորդ, որպէս ի վերն հինգերորդ հատորում ասացի, որ եթէ նախ քան զմահն իմ կտակակատարոյն իմոյ մահ պատահիցի, յայնժամ փոխանակ ի Տէր հանգուցելոյն, կտակակատարք իմ լինիցին Մադրասայ որբոց սնդուկին կառավարիչք պարոնայքն, հանդերձ ի Տէր հանգուցելոյն կտակակատարն զո ոք և իցէ և կատարեն ըստ համեմատ վերն գրեցելոյս և ամենայն մի հարիւրէն հինգ վարձս ընկալցին և յաւելորդ նեղութիւն իւրեանց զոր կրեն ի վերայ բանին իմոյ, տէր հատուցանէ նոցա ի հանդերձելումն: Ի յաւարտմանէ գրեցեալ կտակոյս պատուէրն իմ այս լինիցի, զի մի՛ ոք ունենայցէ իշխանութիւն այլայլելոյ սորա և ոչ մի ինչ յաւել կամ պակաս կամիցէ. այլայլող պարտական լիցի ահեղ ատենին Քրիստոսի։ Գոհանամ զքէն Տէր, զոր ետուր ինձ ժամանակս այս բարի և արարեր զիս որդի ծնանիլ վասն քեզ միայնուդ պաշտել, այլ այժմս աղաչեմ զքեզ Տէր, քաւեա զմեղս յանցանաց իմոց և պահեա հոգի և մարմին իմ անարատ մինչև ի կէտ մահուանս և յետ ելանելոյ ի տեղի ցանկալի տեսութեան արարչիդ իմոյ և արա արժանի մտանել ի կեանս յաւիտենական ամէն: Գրեցավ ի Բարթվիայ յայսմ ադամ ամսոյ 20, որ է Մայիսի 9, թիւն փրկչին 1799֊ում։

Որ եմ ամենախոնարհ և յայտնել (ձեռնագրեալ) ծառայ

Եղիա Յակոբեան

Վկայեմ որ ձեոնագրեաց. ձեռնագրեալ Գէորգ Մանուկեան

Վէրոյին պէս ձեռնագրեալ՝ Յարութիւն Զաքարայ

Նոյնպէս ձեռնագրեալ՝ Ամիրջան Ոսկան

Ի Բասրայ, թիւն փրկչին, 1813 և Մարտի 11-ին, որ է նիրհան 26-ում, գրեցաւ ձեռամբ նուաստ Կարապետիս Յովհաննէսեան, ըստ համեմատ ձեռնագրեալ ի սոյնոյ իսկ օրինակէ:

359