Այս էջը հաստատված է

շատակեսցեն, զի բաւարարութեամբ կարացից հատուցանել զդրամսն և առնուլ ի նմանէ զվեքլագիրն այն և զռեսիդ կամ զարձակագիր ըստ օրինաց, վասն զի յայտ իսկ է խոհեմութեանդ օրէնք Անգլիացոց և դատաստան նոցա: Այլև ի կատարելն նոցա զվերոգրեալն յիս ևս թղթով ծանուսցեն զորպիսութիւնն բանին, նաև այս ևս պարտ է ինձ նախագուշակել, զի ի կարգելն նոցա վեքիլ այս մասին, այնպէս շրջահայեաց լինելով բարի և հաւատարիմ անձն, կամ անձինք ընտրեսցեն, զի նոյնքն ստացեալ դրամսն անթերի հասուսցեն իւրեանց, զի և հոգին հանգուցելոյն արժանի լիցի վայելման սրբանուէր պատարագաց և աղօթից ձերոց, որ և զիս մենապարտիս լիցի մասն և բաժին ի նոցանէ։ Եւ եթէ նոքա կամ ոմանք ի նոցանէ Սրբազանիս վաքիլ կարգեսցեն, ուրեմն նոցա, կամ նորա առաքեալ վեքլագիրն շնորհեալ ուղարկեսցես աստ ի ձեռն քոյոյ վեքլին, որում և Սրբազանդ յատուկ վեքլագրով հաստատնով որպէս վերոգրեցաւ կարգեսցես ստանալ զդրամսն և տալ զռևսիտն կամ զարձակագիրն, ըստ օրինաց հրամայելով վեքլին քո, զի զկնի ստանալոյն զդրամսն ապա և զվեքլագիրն յանուն Սրբազանիս և զվեքլագիրն յանուն իւր զերկոսեանն՝ յանձնեսցէ նուաստիս անպատճառ;

Յաւել ցանկամ Ձերդ առողջութիւնն և մնամ ամենայարգելի Սրբազանութեանդ ամենախոնարհ միշտ հնազանդ ծառայ

էլիազ Մինասի

Ի Կալկաթայ, թիւն փրկչին 1816 Փետրվարի 16

և թիւն Ագարիայի 200 Սավթան 21-ին։

Սուրբ Գանձասարայ աթոռոյն կէս մասն բովանդակի առաճհա: Նոր-Նախիջևանի քաղաքի բարեկարգութեանցն մին մասն բովանդակի բռգճխբ: Մեր պապենական Քաֆայ քաղաքի սուրբ Խաչ վանքի բարեկարգութեանցն բովանդակի բոգճխբ: Նորաշեն Գրիգորիպօլ քաղաքի բարեկարգութեանցն մի մասն բովանդակի բոդճխթ: Տաթևու վանքին կէս մասն բովանդակի առաճհա: Չորք մասին ջամն այ սքայ ռուփի թռգնճկհ: Ցայսմանէ երեք մի օրինակաւ գրեցի յորմէ մինն յանձնեցի Տէր Յարութիւն Տէր Գրիգորին որ ելեալ աստի գնայր առ Ջուղայ, զի անտի առաքեսցէ ի սուրբ Աթոռդ, և երկրորդն յանձնեցի պարոն Մարտիրոս Տէր Ստեփաննոսին, որ և նաւով առաքեաց աս Բուշեռ, զի և անտի յուղարկեսցեն ի Թարվիզ և անտի ի սուրբ Աթոռդ և երրորդն, որ է այս, յանձնեցի Տէր Ղուկաս Տէր Գէորգին, որ հասուցանելոց է առ նոյն սուրբ Աթոռդ: Յայտ լիցի Սրբութեանդ զի ի վերոյիշատակեալ մասնցէ սուրբ Տաթևու վանքի կէս սամն և սուրբ Գանձասարայ աթոռաց կէս սամն որ մինչ ի թիւս սավդան, 28 երկոքեանն միասին բովանդակեցին երկու հազար վեց հարիւր քսան և հինգ ռուփի սքայ (2825 սքայ) զնոյն աստի յամի Տեաոն 1818 նիրհան 2 նաղդ հատուցի ի Վեհափառութենէդ աոաքեալ նուիրակ մեծայարգելի Վրդանէս արքեպիսկոպոսին և ծայրագոյն Թումաս վարդապետին, ըստ համեմատ զօրութեանցն նախայիշատակեալ հանգուցելոյ կտակագիրն և վեքլագրացն, զոր ասացեալ արքեպիսկոպոսն և վարդապետն ներկայացուցին

361