ինձ և երկաքանչիւրքն զստացումն իւրեանց ռեսիտ գրելով ձեռնդրութեամբ և վկայիք յանձնեցին նուաստիս: Ցաւել ցանկամ Ձերդ ողջութեան և մնամ ամենահարգելի Սրբազնութեանդ ամենախոնարհ միշտ հնազանդ ծառայ
Ի Կալկաթայ, թիւն փրկիչին 1818 նոյեմբերի 27 և թիւն Ազարիայի 203, դեկտեմբերի 30-ին և Ջուղու վերնով շնորհի: Տէր Մարգար Տէր Կարապետան: Երկրորդ օրինակ
թիւն 1819 ջաներ 10 կամ արեմ Ջուղու վերնովն:
Համեմատ հեղինակին օրինակեցաւ յամի 1828, օգոստոսի 28, ի Նախիջևան քաղաքի որոյ իսկն եղեալ ընդ իս մնաց դարձեալ առ իս․ ոյր վասն յաղագս հարազատութեան այսմ օրինակի ստորագրեմ, արքեպիսկոպոս Հայոց Վրաստանու Ներսէս։
ՀԱՄԱՐ 5
Ի սուրբ եւ աստուածաիջի գահն սրբազնութեամբ եփրեմ Հայրապետին եւ երիցս երանեալ աստուածագութ հայր կաթողիկոս ամենայն Հայոց
Սրբացուցիչ նամակ օրհնութեան բարձրութեանդ արժանի արար ընթեռնուլ լի խնդութեամբ և պանծ հոգով և մարմնով, յաղագս առողջ գոլոյ Սրբնագնասուրբ և պատուական գլխոյդ մերոյ, որոյ Տէր Աստուած արասցէ արժանի միշտ ամենայն բանից․ ըստ իմ նուաստ կարծեացն արժան համարեսցի գրել, եթէ պատուական գլուխդ մեր հաճեսցի, այս ինքն Սարգիս Ծատուրն կտակաւ թողեալ է մերձ ութսուն հազար հունս այսու մտօք, որ, յետ քանի ժառանգաւորաց պակասելոց, բոլոր դրամն հասանի Ազովու դպրատանն և տպարանին․ և ժառանգքն, որ կան, այսոքիկ են որպէս գրեմս և ոչ այլ մին․ Մինն է իւր կերակուր եփողն 80 ամեայ․
Մինն է երծաթագին Եթովպացի․
Մինն է իւր դուստր Կատարինէն․
Մինն է իւր եղբօր դուստր Մամաջան Բուրքեշն, և սոցանէ սերեալքն զուրկ են ի ժառանգութենէ։
Յետ սոցա ժառանգ է մնալոց Ազովն, և գրելոյս դիտումն այս է, եթե բարի և արժան համարես, կարող ես հոգալ ողորմութեամբ Աստուծոյ, այսօր բոլոր Ռուսաստանաց եղեալ Հայկազնէից տէր և իշխող և հրամայող Սրբազնասուրբ քահանայապետ ես, և ո՛չ այլ ոք, եթէ ցանկաս շատ դիւրին կարող ես հոգ տանել, այս դրամն մնալու է անկորուստ։ Այսպէս ներկայ բարւոք ձեռի է այդ, այս ինքն մնալով նա ի ձեռն կտակատարի, այս ինքն Կիրակոս Յարութեանի և ի կողմանէ Ձեր երկու կամ երեք հոգի կարգէք որ միշտ մինչ դեռ ժառանգքն կենդանի են, դրամն մնայ Թրէժերումն, (գանձատնումն) տարէց տարի հաշիվն տեսանեն, եկամտէն վեր ժառանգաց ծախսն հանելով մնացեալն դնելով ի վերայ մայր դրամին, և տարեկան հաշիւն փակեալ ուղարկեն Սրբազնութեանդ, այսպէս մինչև զրաւումն ժառանգաց, ըստ գրութեան կտակին, յայնժամ բոլոր դրամն գուցէ մեծ օգնութիւն հասանի ամենայն ազգաօգուտ բանից և գործոց։
1819 թիւն Հոկտեմբերի 9, ի Մադրաս
362