Այս էջը հաստատված է

ՆԱՄԱԿ ՀՐԱՏԱՐԱԿՈՂԻՆ

Փարիզ, 4/16 սեպտեմբերի 1859 թվականի

Պատվական հրատարակող, Հավաստի եմ, որ ցանկալի կլիներ Ձեզ իմանալ, թե այն թողության հրովարտակը, որ ֆրանսիաացոց կայսր Լուդովիկոս Նապոլեոն Երրորդը արձակել է Վիլլաֆրանկյան խաղաղութենից հետո, անցյալ օգոստոսի 16-ին, ի՛նչ ընդունելություն է գտել այն աքսորականների կամ տարագիր գնացածների կողմից, որոնց վերաբերվում էր այդ թողության հրովարտակը։ Արդարև այդ հրովարտակը վկայությամբ հաստատում է այժմյան կառավարության անձնավստահությունը, այն ազդեցությունը, որ նա յուր անուրանալի մեծ հաջողութեններով ստացել է ֆրանսիացոց սրտերի վերա, այլ Նապոլեոնի ուղիղ հաշվարությունը, արտաքին հաղթութենների պարծանքով ճնշել և անհետ կացուցանել ներքին ազատության ցանկությունը ֆրանսիական ազգի մեջ՝ բայց դորա փոխանակ, այն մերժողությունը, որ կայսերական թողության հրովարտակը գտել է համարյա՛ թե բոլոր փոքր ի շատե նշանավոր քաղաքական աքսորականների կողմից, ապացուցանում են, թե ի՛նչպես ամուր և հաստատ էր դոցա սրտի վկայությունը քաղաքական բաների մասին, կամ թե ի՛նչպես խորամարտ էր նոցա ատելությունը դեպի 1851 թվակ. դեկտեմբերի 2-ին դավաճանությամբ և բռնակալությամբ գործակատար առաջնորդը ֆրանսիական հասարակապետության, այսինքն դեպի Նապոլեոն Երրորդը: Երեք անգամ արդեն Փարիզի մեջ Կոնստիտուսիոնել անունով օրագիրը համարձակվել է հրատարակել զանազան մերժողական նամակներ ֆրանսիական աքսորականների բերանից, որ լսել ևս չկամեին Նապոլեոն կայսրի թողության հրովարտակը: Այդ նամակները կսարող չեն այսուհետև վնասել Նապոլեոնի հաղթությանը։ Ինչ որ Նապոլեոնը խլել

863