Այս էջը հաստատված է

թե կարող չեմ թողություն տալ ձեզ։Ես չեմ ներում ձեզ այն 15,000 մորթածների արյունը դեկտեմբերի ամսումը, այն ձեր բանտերի և աֆրիկական գետնափորների մեջ, աքսորանքից, չարչարանքից ու տանջանքից սպառված ֆրանսիացոց կորուստը։ Ես ներում չեմ ձեզ այն ամբարիշտ ուրացությունը, որով ուրացաք դուք այն օրինադրությունը, որի անունով երդում էիք կերել, և այն հասարակապետությունը, որ կրկին պարգևեց ձեզ մի հայրենիք։ Վերջապես, ներում չեմ ձեզ այն հանցանքը, որ դուք ընդհանուր դատողության իրավունքը խարդախությամբ և սպառնալիքով անարգեցիք և իմ հայրենիքը ծառաության լծի տակ ձգեցիք և նորա բարոյականությունը (բարքուվարքը) ավերեցիք կամքով և գիտությամբ։ Արդարև, հեռի յուր ընտանիքից, հեռի յուր հայրենական աշխարհից, ցուցանում է կյանքը ինչ-ինչ դառնությունք, բայց դա ստրկության մեջ պիտո է լիներ ավելի դառն։ Այն օրին, երբ ազատությունը, իրավունքը և արդարությունը, այս վսեմական աքսորականները, կվերադառնան դեպի Ֆրանսիա, որ պատժեն քեզ ամենաարդար պատուհասով, այնուհետև կվերադառնամ և ես, այդ օրը թեպետ երկարանում է, բայց նա կհասանի, և ես գիտեմ սպասել»։

Ձեզ հարգող հայրենակից

Ծատուր Պողոսյանց
365