Այս էջը հաստատված է

պավելի իրավունքի համար․ բայց թո՛ղ վեր կենա մինը և ապացուցանե, թե նա խոստովանած չէ աստուծո գոյության ստուգությունը բանավոր պատճառների հիման վերա։ Կարճատես մարդիկ պիտո է թերություն համարեն այն ներողական թույլտվությունը գիտության մեջ․ բայց դորա հակառակ, ճշմարիտ, ուրեմն և անշահախնդիր բարեկամը գիտության, դորա մեջ խոստովանում է ուսումնական հետազոտության նպատակն ու խնդիրը։ Այսպես ահա Հումբոլդը է մի հարազատ մարդկության օրինակ, և սորանով իսկապես այնքան ևս արժանի նմանողության, ինչքան, որ երկյուղ կա այժմ, միգուցե ներկա ժամանակիս գիտությունը դառմա միայնապաշտ, չներող և ֆանատիկոս։ Զուր չեր, որ նորա մանկությունը պատահեցավ այն մտածութենների ահագին հեղեղի միջոցին, երբ Քանթի և Ֆիխթեի հետ միասին գերմանական փիլիսոփայությունը Գյոթեի և Շիլլերի հետ գեղեցիկ մատենագրությունը առաջնորդվելով իդեաներից, ոտք կոխեց ուղիղ ճանապարհի վերա և հոգևորվեցավ ավելի վերին գաղափարներով։ Ի՛նչ քաղցր սիրով միշտ և հանապազ վերուղղում էր նա յուր հայացքը դեպի յուր մեծ եղբայր Վլիհեմոսը․ և այս սիրու պատճառը էր մանավանդ այն հոգեպայծառ մեծարանքը դեպի իդեայքը, որոնց անձնատուր էր եղել ավագ եղբայրը այնպիսի եռանդով, որպես մի գաղտնասուրբ պաշտոնի նվիրված սպասավոր։ Թող այս գաղափարականությունը եղած լինի երբեմն մի կենդանի զգացողություն մանավանդ, քան թե մի պայծառ տեսություն, բայց դա պարծանք է այդ երկու հոյակապ մարդերի նույնքան ևս սրտին, ինչքան որ խելքին։ Արդարև, դոքա էին հարազատ և արդար գերմանացիք, որ յուրյանց քրտնաջան աշխատության մեջ երբեք բաց չեն թողած ձեռքից բարոյական զգացողությունքը։ Թեև նոցա վաստակները մի մասնով պատկանում էին բաժան—բաժան սահմանների, այնուամենայնիվ նոցա առաջև դրած էր միևնույն նպատակը—այսինքն գաղափարը մարդկային ազատության և ազատ մարդկության, այն գաղափարը, որի համար գերմանական ազգը միշտ պարտական է պատրաստ լինել զոհ բերելու յուր սրտի արյունը։ Այն անզարդ դագաղի մոտ, թեև դա շրջապատված էր անթիվ պատվանշաններով, պիտո է ամեն մարդու սիրտ վկայեր, որ գերմանական գիտությունը կորուսել է յուր մեծ քահանան, և այս պատճառով իսկապես պիտո է կրկնապատիկ և երեքպատիկ պարտականություն համարեր յուր վերա անհավատարիմ չլինել այն մեծ հանգուցելու հոգուն։ Մանավանդ որ գիտնական ֆանատիկոսությունը սկսել է արդեն տոնախմբել յուր հանդեսները, և երբ որ ահա մի քանիքը սատանայի որ

375