Այս էջը սրբագրված է

դի են համարում նորանց, որ խնդրում էին ճշմարտությունը մի այլ տեղում, քան թե Աստվածաշնչի մեջ, մյուսները հերձվածող են համարում նորանց, որ չկամեին իդեան փակել և ամփոփել խորշիկների (ցելլուլաների)և հունական լեզվի արմատների մեջ։Եթե միտ դնենք բանի իսկությանը, ոչինչ զանազանություն չկա, արդյոք մի մարդ անձնատուր էր անհավատության, թե սնահավատության ֆանատիկոսությանը․ բայց առավել գառշելի է այն մարդերի ընթացքը, որ Հումբոլդի անունով կարծում են,թե կարող էին ծածկել յուրյանց բարոյական չքավորությունը և ազատամիտ խեղաթյուրող խաբեբայությունը։ Ոչ ոք այնքան փոքր ծառայել չէ մսեղեն մարմնին, ինչպես Հումբոլդը․ երբեք ձանձրացել չէ Հումբոլդը որոնելով ճշմարտությունը և ոչինչ,բայց միայն ճշմարտություն։ Այն աշխարհատարած նամակագրությունը, որ ոչ մի ադամորդի սորա և նորա հետ այնպիսի չափով ունեցած չէ, ինչպես Հումբոլդը, որի խորհուրդը երբեք եղած չէ յուր հատուկ հռչակավորությունը երկրպագությանը մատուցանել, էր մի իրական զոհաբերություն գիտության օգտին․ և դժվար թե կարող էր աշխարհը մի ամգամ տեղեկանալ այն բանին, թե ո՜քան զրկանք արդարև հանձն է առել․ դորա համար այս անմոռանալի տղամարդը, թե ինչ անկշռելի հառաջադիմություն հասուցել է նա գերմանական ուսումնականությանը։ Նորան էր միայն տված անհամար մարդերի շնորհ ցուցանել (լավություն առնել) և հառաջ տանելով այս և այն անձը, ծառայել նույնիսկ գիտության օգտին;Քանի մարդիկ և նոցանից, որ անձնաբար մոտ են եղած նորան ,այնուամենայնիվ կարող չէին ազատվիլ այն մոլար կարծիքից, որպես