Այս էջը սրբագրված է

«ՆԱՄԱԿ ՀՐԱՏԱՐԱԿՈՂԻՆ»

Պրուսսիա. Բելին, 9 նոյեմբերի 1859 թվական

Պարոն հրատարակող «Հյուսափայլ» օրագրի.

Շիլլերյան տոնախմբությունը, որ սկսել ենք մեք երեկ արդեն նախատոնակներով տվեց սրտերին առաջին շարժողությունը: Այսոր, հարյուրյամյա , վարդապես Գուլը ասաց մի հանդիսավոր ճառ այն խնդիր վերա, թե ինչպես էր Շիլլերի հարակցությունը դեպի կերպարանող ճարտարությունքը. մի պատվական ճառ : էգուց , առավոտու 11 ժամում կսկսանի հատկապես ժողովրդի տոնակատարությունը . առաջին հոգալի գործը պիտո է լինի հիմնակությունը Շիլլերյան արձանի թատրոնատան հանդեպ, թեպետ ժողովրդի ընդանուր կարձիքը այնպես է որ արժան չեր Շիլլերի արձանը միայն կառուցանել, այլ անպատճառ պիտո էր կանգնեցնել նորա մոտ և Գյոթերի արձանը. ըստ որում պիտո է տո էր կանգնեցնել նորա մոտ և Գյոթեի արձանը. ըստ որում պիտո է այդ երկուքը միասին պղնձյա արձանով պանծային գեղեցկաշեն թատրոնատան հանդեպ, որ դորանով միայն կարող էր ստանալ յուր նվիրականությունը: Պատմեմ ձեզ համառոտ Շիլլերյան արձանի հիմնարկությունը. Արեգակը շատ պայծառ փայլում էր, երբ որ սկսեցավ գործ<ը>. մի անհամար բազմություն հավաքել էր այնտեղ. տերության նախարարքը, զորապետքը, քաղաքի մագիստրատը և մյուս բարձրապատիվ մարդերի բազմություն մասնակից եղան այս տոնախմբությանը. քաղաքի գլխավոր քաղաքապետը արեց առաջին կռանազարկը, ապպա ՀոՀենցոլլերյան իշխանը, հետո մինիստորները, համալսարանի կառավարիչ Բեոքը և այլն: Այս Գործողությանը նայում էր ծովային վաճառականության շինութենից կառավարող թագավորը, ունելով յուր մոտ թագավորական տան արքայազունքը: Սորանից հոտո կատարվեցան ամենյան տեղ Բերլինում հանդիսավոր Հացկերությունք տների մեջ և ապա Թատրոնական տեսարանք, որոնց խորհուրդը էր մեծարել և պայծառակերպել Շիլլերի փառքը:

Մարտիրոս Սառաֆյանց