Այս էջը սրբագրված չէ
կան գրվածքների,Հմմտ. Հ.Զարբնալյան, Հայկական հին դպրության պատմություն
Վենետիկ 1897, էջ 471; տ.33. ...Մկրտիչ Էմին տալ տպագրեությամբ ի լույս —Գիրքը լույս տեսավ 1860թ. Տես Մովսէսի Կաղանկատուացտյ Պատմուտիւն Աղուանից աշխարհին, ի լույս ընծայեաց Մկրտիչ Էմին , Մոսկվա; Էջ 33.տ.5 ...տպեալ ի Սանկտպետերբուրգ—Տե՛ս Գիրք վոր կոչի ընդհանրական , արարել սրբանազանասուրբ հայրապետին մերոյ տեառն Ներսէսի Շնորհալւյ... 1788, Սանկտ Պետերբուրգ; Էջ 36, տ.23. Այվազովսկի իւով պատմաբանական գրուածով —Նալթանդյանի վե- րաբերմունքը Գաբրիել Այվազովսկու նկատմամբ միանշանակ չի եղել. ինչպես այստեղ, այնպես էլ քիչ վարը նա հարդանքով է արտահայտվում Այվազովսկու պատմաբանական և լեզվագիտական աշխատությունների մասին; Եվ իսկապես փոքր չէ Գ՚ Այվազովսկու վաստակը հայ բանասիրության և գրականուփյան մեջ; Լինելով Մխիթարյան միաբանության անդամ, նա 1843 թվականին հիմնադրել և հինգ տարի խմբագրել է «Բազմավոպը»,ապա, գժտվելով Մխիթարյանների հետ, վերադարցել է հայ առաքելական եկեղեցու գիրկը. Փարիզում ղմբագրել և հրատարակել է «Մասյաց Աղավնի» ամսագիրը; Վերադարնալով Ռուսաստան, Թեադոսիայում նա հիմնոլ է Թալիբյան վարժարանը,