Այս էջը հաստատված է

«ԹԱՓԱՌԱԿԱՆ ՀՐԵԱՅԻ ԸՆԾԱՅԱԿԱՆԸ»

(էջ 71)

1857 թ.ապրիլին լույս է տեսնում էժան Սյուի «Թափառական հրեա» վեպի առաջին հատորի թարգմանությունը, որը Նալբանդյանը մեծ ակնածանքով նվիրում է Ստեփանոս Նազարյանին: Նալբանդյանի «Թափառական հրեայի» ընծայականը հավաստում է երկու ականավոր գործիչների վաղ շրջանի համագործակցության և մեծ բարեկամության իրողությունը: Դրվատանքի այն անկեղծ խոսքը, որով Նալբանդյանը դիմում է իր ավագ գրչակցին, զգացումների միակողմանի զեղում չեր և լիովին արտահայտում էր 1855-58 թթ. նրանց փոխհարաբերությունների էությունը: Դրանում համոզվելու համար պետք է թերթել նաև «Թափառական հրեա» վեպի թարգմանության առիթով Նազարյանի գրած «Կրիտիկան» (Կրիտիկա.) «Թափառական հրեայս», գործ էժեն Սյու ֆրանսիացու, հեղինակի «Փարիզյան գաղտնիքների» և այլ գրվածների: Պ. Միքայել Նալբանդյանցի աշխատութենով, Հատոր Ա․Մոսկվայի մեջ, 1857: Հոդված առաջին, (Տե՛ս «Հյուսիսափայլ», 1858, № 10, էջ 315-334)։ Նազարյանի այս հոդվածն այն կարևոր փաստաթղթերից է, որոնք պարզաբանում են անցյալ դարի 50-60-ական թթ․ հայ լուսավորական շարժման ակունքները: Հայտնի է, որ այդ շարժման անկյունաքարը աշխարհարար գրական լեզվի և հայ նոր գրականության զարգացման մտահոգությունն էր․ուստի զարմանալի չէ, որ «Հյուսիսափայլի» առաջին տարիների համարներում տպագրված բոլոր գրաքննադատական հոդվածները այս կամ այն չափով պատասխանում էին առաչնահերթ այդ հարցին։ Այսպես, Նազարյանի «Հանդես նոր հայախոսության» գրքի առիթով գրած իր գրաքննադատական հոդվածում Նալբանդյանը աշխարհիկ գրականության ասպարեզի այդ նոր, արժեքավոր գրքի երևան գալը ողջունում էր ոգու «գերապայծառ ուրախությամբ». Նա՝ իբրև մեծ հաղթանակ, ավետում է, որ հանձին այդ նոր գրքի հայ նոր գրականությունը, իր քաղաքացիական իրավունքները խլելով հնից, հառաջ է խաղում մեծ-մեծ քայլերով և տանում է յուր հետ միասին և մեր ընթեցող ազգը, (տե՛ս սույն հատորում, էջ 142)։ Նալբանդյանը հավատում էր Նազարյանի գործին, այն բանին, որ նրա գրչի տակ հայկական ժողովրդական լեզուն «կստանա առավել քաղաքացիություն և օր ըստ օրե կմոտենա յուր նպատակին գեղեցիկ և ընտիր գործիք դառլանու ժողովրդի դաստիարակության համար» (էջ 149): Նազարյանն իր ընթերցողների ուշադրությունը հրավիրում է «Թափառական հրեայի» վրա, որպես մի գրքի, «որ հայկական զգեստով հանդես է հանել պ․Նալբանդյանցը» (էջ 319)։ Այս շրջանում նրանք ոչ միայն հանդես էին գալիս տոգորված միևնույն խոհերով, այլ զարմանալի կերպով արտահայտվում էին միանման արտահայտչաձևերով։ Ահա մի օրինակ․ խոսելով «Հանդես նոր հայախոսության» գրքի մասին, Նալբանդյանն իր «անպարտելի» ուրախությունն էր հայտնում, որ «ժողովրդական լեզուն ձեռք ու ոտք է ստացել և մեր նոր մատենագրության աղքատիկ գանձարանի մեջ երևում է մտավորական և կենսական շարժողություն» (էջ 149)։ «Թափառական հրեայի» մասին գրած գրախոսության մեջ Նազարյանը հայտարարում է, թե «մեր կենդանի լեզվի գանձը օրե օր ճոխանում է նորանոր օգտակար գրվածներով․․․ մեր հայկական խոսքը օրե օր առավել մշակվում է, գեղեցիկանում է և լիանում է մի»

404