սիրական գրականության մեջ (տե՛ս Աշ. Հովհաննիսյան, Նալբանդյանը և նրա ժամանակը, գիրք աոաջին, էջ 115—120), բայց այն կարիք ունի առավել մանրակրկիտ ուսումնասիրության։ Այդ մի փաստաթուղթ է, որն աշխարհիկ լեզվի զարգցրման վաղ շրջանում յուրօրինակ մանիֆեստի դեր է կատարել: Չպետք է մոռանալ, որ այն թեև գրված է Աբովյանի վեպից հետո, տպագրվել է դրանից առաջ և ազդեցության իր ոլորտներով ընդգրկել է ճիշտ նույնպիսի շառավիղներ, ինչպիսին «Վերք Հայաստանի» վեպը։
«Հյուսիսափայլի» հրատարակության նախօրյակին «Թափառական հրեայի» առաջաբանում քննարկվում էին խնդիրներ, որոնք հետագայում ամբողջ խորությամբ պետք է արծարծվեին ամսագրի հրապարակախոսական և բանավիճային հոդվածներում։ Դրանք էին՝ աշխարհաբարի իրավունքների պաշտպանության հարցը, գրականության ժողովրդայնության խնդիրը, ժողովրդի ընդհանուր կրթության պահանջի առաջ քաշումը, լուսավորական շարժման բազմապիսի ուղիների և միջոցների մատնանշումը, ժամանակի սխոլաստիկ գրականության քննադատությունը և այլն։ Առանձնապես հետաքրքրական է գրաբարին տված Նալբանդյանի դատավճիռը, իբրև իր դարն ապրած մի գործոնի, որն ապարդյուն կերպով հնամոլ գործիչները ցանկանում էին անցած 14 դարերի անդունդի վրայից քաշելով՝ բերել-հասցնել XIX դար և պարտադրել նոր ժամանակների հայ մարդուն։ «Ժամանակը վազում է հառաջ, ուրեմն և ժողովուրդը պիտո է վազե. այստեղ նա միջոց չունի, թեև ցանկանար, ետ դառնալ այնքան հեռի, տասն և չորս դարու ճանապարհ ժողովուրդը ուղեկից է ժամանակին և մնացել է և մնում է նորա ազդեցության տակ» (տե՛ս սույն հատորում, էջ 74)։
Ուշագրավ է, որ «Թափառական հրեայի» տպագրությունն անմիջապես չի կատարվում. գրաքննիչ Բերոյանն այն արգելում է հետևյալ պատճառաբանությամբ. «Թարգմանիչը չափազանց ազատ և անպատշաճ է արտահայտվում վենետիկյան այն աշխատասեր վանականների մասին, որոնք արդեն ամբողջ աշխարհին հայտնի են իրենց անմահ ստեղծագործություններով։ ...Նա մանրամասնորեն նկարագրում է ինկվիզիցիայի ողջ չարագործությունները և չափազանց համարձակ կերպով է անդրադառնում Հոոմի պապին՝ նրա կրոնական մոլորությունների կապակցությամբ»։ Միայն այն բանից հետո, երբ Նալբանդյանը ստիպված է լինում հանել իր առա շարանի այն մասերը, որոնց նկատմամբ գրաքննիչը 22 դիտողություններ էր արել, իսկ մնացած 7 դիտողություններին վերաբերող մասերը փոխել, Բերոյանը թույլ է տալիս հոդվածը և թարգմանությունը հանձնել տպագրության (ЦГИА СССР, фОНД № 777, ОП. 2, еД. Хр. № 88; Հմմտ. Մ. Մխիթարյան «Հյուսիսափայլ» ամսագիրը, Երևան, 1958 թվական, էջ 42)։
Շատ հետաքրքրական է վեպի վրա կատարված աշխատանքը։ Նալբանդյանը տիրապետում էր ռուսաց և ֆրանսերեն լեզուներին։ «Թափառական հրեան» նա թարգմանել է ռուսական հրատարակությունից, միաժամանակ ձեռքի տակ ունենալով ֆրանսերեն բնագիրը, որի համեմատությամբ կատարում էր անհրաժեշտ ճշտումներ։ Այս մասին Ստ. Նազարյանը հաղորդում է հետևյալը, «Թարգմանիչը, ինչպես երևում է, [թարգմանել է] ռուսական լեզվից, օգուտ քաղելով և ֆրանսիական բնագրից, թեպետ ասած չէ գրքի ճակատումը (տե՛ս «Հյուսիսափայլ», 1858 թվական, №10, էջ 319)։
Ինչպես հայտնի է, Նալբանդյանը մինչև վերջ չհասցրեց «Թափառական հրեայի» իր թարգմանությունը։ Չգիտենք, աշխատե՞լ է նա հաջորդ հատորի վրա և ի՞նչ չափով, կասկածից վեր է միայն, որ այդ գործին նա այլևս չէր կարող վերադառնալ։ Հասունացող քաղաքական կյանքը, նոր բեղմնավոր ու լարված գործունեությունը «Հյուսիսափայլում», ոչ միայն անհնար, այլև որոշ չափով ավելորդ դարձրին այդ։