բար լեզվով լույս տեսած կարևոր մի գրքի և բացառիկ նոր մի երևույթի՝ կրիտիկա հասկացողության հետ։
Աշոտ Հովհաննիսյանի և մեր այլ բանասերների աշխատություններում արդեն վաղուց է խոսվել ռուս հանճարեղ քննադատ Վ. Գ. Բելինակու հայացքների ազդեցության մասին Նալբանդյանի տեսական-քննադատական հոդվածների վրա (տե՛ս Աշ․ Հովհաննիսյան, «Նալբանդյանը և նրա ժամանակը», գիրք առաջին, էջ 93-95, 105-106): Ս․ Դարոնյանը նկատել է, որ այս՝ առաջին քննադատական հոդվածում Նալբանյանը գրեթե նույնությամբ կրկնում է Բելինսկու «Քննադատության մասին» հոդվածի մտքերը (1842), որոնք Նալբադյանի հոդվածում ստացել են հետևյալ ձևակերպումը․
«Մեր ազգի մեջ մի սխալ կարծիք է տարածված, թե կրիտիկան վատ բան է, թե նա մարդ է խայտառակում, թե նա հեղինակի պակասությունները երեսին զարկելով ծիծաղում է նորա վերա և ցույց է տալիս հասարակությանը մի այսպիսի հեղինակի տգիտությունը որևիցե բանի մեջ։ ․․․Այժմ հարցանում ենք․ մեղավո՞ր է մեր ժողովուրդը, եթե մեր պաատվերի սխոլաստիկները հասկացրել են նորան, թե կրիտկան բանբասանք է կան նախատինք(пасквиль)․ գրել են մի այսպիսի հիմար բան և ասել են ժողովրդին, թե ահա այս է կրիտկան․․․»(տե՛ս սույն հատորի էջ 174-175․ տո՛ս նաև В․Г․ Белинский, Полное собрание сочинений, M.1955, т. VI. стр.271.․ հմմտ. նաև С. Даронян, М. Налбандян и русские революцнные демократы, М., 1967, стр. 107).
Խիստ հատկանխական է, որ Բելինսկու մահվանից ընդամենը տասը տարի անց, երբ Չերնիշևսկին «Մռայլ յոթնամյակի» տարիներից հետո «Սովրեմենիկի» էջերում մասայականացնում էր նրա ավանգները. Նալբանդյանի շնորհիվ հայ ընթերցող հասարակությունը նույնպես ծանոթանում էր մեծ մտածողի ստեղծած քննադատական դպրոցի որոշ Սկզբունքներին:
Նալբանդյանն այս հոդվածովհաստատում է հայ աշխարհիկ գրականության քաղաքացիական իրավունքները և միաժամանակ, դրանից անբաժան՝քննադատական մտքի ծնունդն ու ապրելու