Նալբանդյանի նամակը՝ ուղղված «Հյուսիսափայլի» հրատարակողին, պատասխան է Ստ. քհն. Մանդինյանի «Մի քանի խոսք գերապատվելի Ստեփանոս Տեր−Եսայան Նազարյանցի գրված մատյանների վերա» խորագիրը կրող հոդվածին: Այդ հողվածը որոշ չափով վերաբերում էր նաև Նալբանդյանին: «Մեղու Հայաստանիի» խմբագիրն այստեղ Նազարյանի աշխատությունների վրա մի ակնարկ նետելուց հետո անցնում է «Հյուսիսափայլին» Նազարյանն ու Նալբանդյանը դեմ են գրաբարին, դեմ են հայ հին դպրությանը, արհամարհում են հայ գիտնականներին՝ նրանց անվանելով սխոլաստիկ, անարգում են ազգր՝ կոչելով մանուկ, աբեղայամիտ են համարում ժամանակակից անձանց և այլն: Նալբանղյանի այս պատասխանով է ահա, որ սկսվում է «Հյուսիսափայլ», «Մեղու Հայաստանի», «Ճռաքաղ» և «Մասյաց աղավնի» պարբերականների երկարատև բանակռիվը՝ գրականության, եկեղեցու և այլ հարցերի վերաբերյալ։ Նալբանդյանի նամակը սոսկ պատասխան չէր «Մեղու Հայաստանի» թերթին, այլ այդ ելույթի բացատրությունը, իբրև նոր ժամանակների հասարակական հոսանքների փոխհարաբերության անխուսափելի հետևանք։ Մանդինյանի թերթի խոսքը Նալբանդյանը գնահատում էր որպես Թիֆլիսում կազմված հետադեմ գործիչների մի խմբակի հավաքական կարծիքը, ուստի և հիմնավորապես քննության է հարցադրումները և հանգում լուրջ հետևությունների։ Այս հողվածում նա ավերացնում է այն իրողությունը, որ Թիֆլիսում որոշակիորեն ձևավորված խավարասերների «ճախնային ընկերությունը», չէր կարող ներկայացնել ազգը և նրա շահերը: Հանդես գալով հայ ազգի («հասարակի») դիրքերից, նա հռչակում է, որ ինքը և ազգը չեն ընդունում այդ հոսանքի ժամանակավրեպ պահանջները և հետևապես ինքը ոչ մի արժեք չի տալիս «Մեղու Հայաստանի» թերթի հողվածներին ու հայհոյանքներին։ Այս առումով ուշադրության արժանի է և հոդվածում ձևակերպված «Հյուսիսափայլ» ամսագրի հավատամքը, այն է՝ «մի սուրբ և բարեմիտ հայրենասիրությամբ... զարթուցանել քնից մեր թմրած ժողովուրդը, բարձրացնել նորան և ցուցանել այն ճանապարհը, որ պիտո էր մեզ գնալ»։ Էջ 225, տ. 2. Մեծապատիվ վարդապետ —այստեղ և այլուր Նազարյանի նկատմամբ գործածված վարդապետ կոչումը պետք է հասկանալ դոկտոր իմաստով։ տ. 16—17. «Մեղու Հայաստանի» անունով թերթերի հեղինակը —այն է՝ Ստեփանոս քհն. Մանղինյանը: տ. 24—25. ...այն հայտնի չարախոսությունը — նկատի ունի Ատ. քհն. Մանդինյանի «Մի քանի խոսք գերապատվելի Ստեփանոս Տեր֊Եսայան Նազարյանցի գրված մատյանների վերա», հոդվածը, որը տպված է «Մեղու Հայաստանի», 1858, № 16 էջ 124-127։ Էջ 227, տ. 15—16. ...արդարացնում է այն իմ կարծիքը հայոց թերատ-կիսաա ուսումնականների մասին-նկատի ունի Նազարյանի «Հանդես նոր հայախոսության» գրքի առաջին հատորի մասին գրած իր կրիտիկան, լույս տեսած «Հյուսիսափայլի» 1858 թ. առաջին համարում:
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/419
Այս էջը հաստատված է
419