Այս էջը հաստատված է

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԵՎ ՄԽԻԹԱՐՅԱՆ

(էջ 229)

Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1858 թվականին, № № 5, 6, 11, Միքայել Նալբանդյանց ստորագրությամբ։ Մնացել է անվարտ։

Մխիթարյանների մասին գրած այս ընդարձակ հոդվածը, որ առաջին հայացքից պատմաբանասիրական ուսումնասիրություն կարող է թվալ․ ըստ էության բանավիճային մի գրվածք է։ Թեպետ Նալբանդյանի փիլիսոփոյական միտքը դեռ չէր ազատագրվել քրիստոնեական կրոնաբարոյախոսության հետքերից, այստեղ նա հիմնականում քննադատում է Մխիթարյաններին լուսավորական գաղափարախոսության դիրքերից։ Նալբանդյան լուսավորիչը «Յազագս հայկական մատենագրութեան» ճառում արծարծած հարցերի ոգով արդեն հաստատուն կերպով շարադրում է XVIII-XIX դարերի հայ գրականության, մտքի և կուլտուրական ոգորումների ընդհանուր տեսությունը և այդ ֆոնի վրա բնութագրում Մխիթար Սեբաստացու և նրա ստեղծած միաբանության դերը։

1857 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին «Հյուսիսափայլի» հրատաարակության կապակցությամբ գտնվելով Վենետիկում և Վինեննայում, հրապարակախոսը պետք է որ ի մոտո ծանոթացած լիներ Մխիթարյանների գործունեությանը և շատ նյութեր հավաքած իր ապագա աշխատության համար։ Ինչո՞ւ, ուրեմն, նա չավարտեց իր հոդվածը։ 1858 թվականի մայիսին Լազարյաններն ստանում են մի նամակ, որի հեղինակները բողոքում էին «Հյուսիսափայլի» «վնասակար» ուղղության դեմ։ Սեպտեմբերին Մսերյանը նույն հարցում դիմում է կաթողիկոսին՝ առաջարկելով Նալբանդյանին հեռացնել տալ Մոսկվայից։ Հոկտեմբերին Այվազովսկին խնդրում է Խ․Լազարյանին՝ միջամտել «Հյուսիսափայլի» գործերին, այլապես, նշում է նա, ինքն ստիպված կլինի ներքին գործերի մինիստրի ուշադրությունը հրավիրել «Հյուսիսափայլում» տպագրված «անբարեմիտ և անվայել» հոդվածների վրա: Նոյեմբերին Լազարյանը հանձնարարում է Դելյանովին բացատրություն պահանջել Նազարյանից և դժգոհ՝ Նազարայնի բացատրությունից, Լազարյկանը դեկտեմբերին կրկին դիմում է Դելյանովին և իր անբավականությունը հայտնում «Հյուսիսափայլի» 11-րդ N-ում տպագրված Նալբանդյանի երկու նոր հոդվածների առիթով («Նամակ առ հրատարակողը» և «Մխիթար և Մխիթարյանքի» 3-րդ բաժինը: Այնուհետև սրանց են միանում Այվագովսկու նամակը Լանսկոյի, Լազարյանի սպառնալիքը «Հյուսիսափայլի» խմբագրին, նոր Նախիջևանի և Բեսարարիայի առաջնորդական ատյանի հրամանագիրը, որով քահանաաներին հանձնարարվում էր արգելակել «Հյուսիսափայլի» բաժանորդագրության գործը (տե՛ս Ա. Ինճիկյան. Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, 1980 թվական, էջ 91-106, տե՛ս նաև Միքայել Նալբանդյան. Վավերագրերի ժողովածու, տեքստը պատրաստեցին, խմբագրեցին և ծանոթագրեցին Ա.Ինճիլյանը և Գր.Հարությունյանը, Երևան 1956 թվական, էջ 93-120):

Այս պարագաներում, հավանաբար, Նալբանդյանը նպատակահարմար է գտել դադարացնել«Մխիթար և Մխիթազրյանք» հոդվածի շարունակության տպագրությունը և ողջ ուշադրությունը կենտրոնացնել «Հիշատակարանների» վրա, ինչը նրան հնարավորություն էր տալիս՝գեղարվեստական և հրապարակախոսական հնարանքների միջոցով քողարկել ասելիքը:

Ինչպես արդեն ասվեց «Թափառական հրեայի» ընծայականի կոմենտարում, 1858 թվականի վերջին խափանվում է նաև «Թափառական հրեայի» թարգմանության մասին