Այս էջը հաստատված է

ՆԿԱՏՈՂՈԻԹ3ՈՒՆՔ

(էջ 310)

Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1858, M 10, էջ 299-311, Մ. Նալբանդյանց ստորագրությամբ։ «Նկատողությունք» հոդվածը Նալբանդյանի վաղ շրջանի հրապարակախոսական գործունեության ցայտուն արտահայտություններից մեկն է, որի մեջ իրենց ձևակերպումն են ստացել հայ դեմոկրատական հրապարակախոսության մի շարք սկզբունքներ։ Մինչև այս հոդվածի հրապարակումը, Նալբանդյանն արդեն «Հյուսիսափայլի» մի քանի համարներում հանդես էր եկել իբրև այդ հրապարակախոսության հիմնադիրը։ Հայոց աշխարհիկ լեզվի և հայ նոր գրականության քաղաքացիական իրավունքների կրքոտ պաշտպանությունը, հայ դեմոկրատական քննադատական մտքի հիմնադրումը, հրապարակային բանավեճը «Մեղու Հայաստանի» թերթի հետ, հայ հոգևորականության վարքագծի քննադատությունը,— երևույթներ էին, որոնք հիմք են դառնում Նալբանդյանի հրապարակախոսական գործունեության երկրորդ և առավել նպատակային փուլի համար: «Նկատողությունք» հոդվածը Նալբանդյանի հյուսիսափայլյան գործունեության առաջին տարվա հանրագումարն էր, հայ լուսավորական դեմոկրատական մտքի հետագայում անցնելիք ուղու մարտական ծրագիրը։ Այս հոդվածում առաջին անդամ Նալբանդյանը խոսում է պարբերական մամուլի խնդիրների և ուղղության որոշակիության մասին։ Մինչ այդ, 40֊ական թթ. ռուս նշանավոր հրապարակախոս Վ. Գ. Բելինսկին խոսելով իր օրերի պարբերական հրատարակությունների մասին, մամուլի օրգանի առաջին կարևոր արժանիքն էր համարում դրա հստակ ձևակերպված ուղղությունը. «Ամսագիրը պետք է ամեն բանից առաջ ունենա իր նկարագիրը, բնույթը։ Ալմանախային անդեմությունը նրա համար ամենից վատն է։ Ամսագրի նկարագիրն ու բնույթը արտահայտվում են նրա ուղղության, կարծիքների, այն տիրապետող ուսմունքի մեջ, որի օրգանը պետք է լինի ամսագիրը» (В. Г. Белинский, Полное собрание сочинений, М): Այս ոգով էլ հենց Նալբանդյանը ձևակերպում է իրենց ամսագրի ուղղությունը: «Հյուսիսափայլը» նա համարում է ազգային ամսաթերթ, որի խնդիրն էր ծառայել ազգի լուսավորությանն ու առաջընթացին։ Այնուհետև արդեն, երբ այդ հիմնական հարցը պարզված էր, Նալբանդյան-հրապարակախոսն առաջադրում է խնդիրներ, որոնք հետագայում պետք է բազմակողմանիորեն քննարկվեին նրա «Երկու տող», «Ազգային թշվառություն», «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատություններում: Դրանք էին՝ ազգի և ազգության բնորոշումները, ազգի հանրության առջև անհատի պատասխանատվության հարցը, ազգային ճնշումների նշավակումը, ազգերի խաղաղ համագործակցության կարևորության վերհանումը և այլն։ «Նկատողությունք» հոդվածում Նալբանդյանը բարձրացնում է հասարակական տարբեր հոսանքների միջև առկա հակասությունները պայքարի միջոցով լուծելու անհրաժեշտությունը և խոսելով բանավեճերի կարևորության մասին, ձևակերպում է դրանց էթիկական նորմերը։ Այստեղ էլ հենց նա ընդգծում է 60-ական թթ. հայ դեմոկրատական հրապարակախոսության կարևորագույն այն սկգրունքը, ըստ որի՝ «մի ազգի հասարակական շինվածքի հիմքը» հասարակ ժողովուրդն է։ Ղեկավարվելով այս ելակետով, նա ժամանակի առաջավոր սերնդին կոչ էր անում անվարան ու հետևողականորեն ծառայել

425